Դպրոցում ուսումնական ճամբարը սկսվեց մայիսի 27-ին։ Մենք ճամբարի ընթացքում և՛ դաս էինք անում, և՛ ճամփորդում, և՛ լողում։ Մի անգամ գնացինք Տերյանի այգի՝ հեծանվաերթի։ Ամբողջ ճանապարհը հեածանիվ վարելով անցանք։ Հետո մի քիչ էլ այգում վարեցինք։ Հեծանիվ վարելը ինձ համար բարդ չէր, քանի որ ազատ օրերին շատ եմ վարում և սիրում։ Մի ուրիշ օր գնացինք Ծաղկեվանք։ Բարձունք հաղթահարեցինք, մտանք Կույս Վառվառայի քարայրը։ Հետո մաքրեցինք շրջակա միջավայրը։ Շատ լավ օր անցկացրեցինք։ Ամենից շատ ինձ եկսվ լողը։ Այդ օրերին ես շատ լողացի բացօթյա լողավազանում։ Մեր ուսումնական ճամբարը ավարտվեց հունիսի-7-ին և մենք այդ օրը մասնակցեցինք ընկեր Սեդայի և ընկեր Սմբատի հարսանիքի արարողությանը։