Մրջյուն

Մրջյուն

Շատ փոքր, խաղաղասեր եւ ջերմասեր են։ Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով։ Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ։ Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի։ Բերանային ապարատը ծամող է։ Կան թևավոր և անթև տեսակներ։ Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև։ Մրջյունները երբեք չեն քնում։

Իմ բակը

Իմ բակը

Ես ապրում եմ Հարավ Արևմտյան թաղամասում։ Իմ բակում կա տաղավար, այն ինձ շատ է դուր գալիս։ Կա նաև ցայտաղբյուր։ Բակում ես խաղում եմ, շատ ընկերներ ունեմ։ Ինձ դուր չի գալիս, թե ինչպես են մեքենաները կանգնում-կայանում։ Ես կուզեի, որ ամեն մեքենայի վարորդ իր անձնական ավտոտնակն ունենար և իր մեքենան կանգնեցներ ավտոտնակում։

Ինչ կուզեի, որ երկնքից թափվեր

Նայում եմ երկնքին ու մտածում, որ կուզեի երկնքից թափվեր փող, խաղալիք, կոնֆետ, որ  փողով մայրիկիս և հայրիկիս համար նվեր գնեի, խաղալիքներով խաղայի քույրիկիս և եղբորս հետ, իսկ կոնֆետները պահեի տոներին, որ հյուրասիրեի հյուրերին։

d5abd5b6d5b9-d5afd5b8d682d5a6d5a5d5ab-d5b8d680-d5a5d680d5afd5b6d684d5abd681-d5a9d5a1d683d5bed5a5d680.png