Ձմեռային ճամբար․ երրորդ շաբաթ

Օր 11

Այսօր մենք ունեինք ֆուտբոլային մրցաշար 6-րդ դասարանցիների հետ։ Մենք հաղթեցինք 1-0 հաշվով։ Աշխատել ենք մեր խաղերի վրա։ Նաև գնացել էինք հրաձգության։ Սովորեցինք՝ ինչպես ճիշտ պահել զենքը։ Երբ վերադարձանք, սեղանի խաղեր բերեցինք և սկսեցինք խաղալ։ Այսքանը տասնմեկերորդ օրվա մասին։

Օր 12

Այսօր մենք գնացինք խեցեգործության՝ ընկեր Թագուհու մոտ։ Նաև այսօր տեղի ունեցավ 7-րդ և 8-րդ դասարանների ֆուտբոլային մրցաշարը։ 8-րդ դասարանցիները կրկին հաղթեցին։ Մենք այսօր ունեինք հանդիպում  բարբառագետ Մհեր Քումունցի հետ։ Նա մեզ պատմեց տարբեր շրջանների բարբառների մասին, թե ինչով են նրանք իրարից տարբերվում և որ բարբառներն են ոչնչացել։ Վերադարձանք դասարան և սկսեցինք խաղեր խաղալ։ Այսքանով կամփոփեմ տասներկուերորդ օրը։

Օր 13

Մենք այսօր կրկին ունեինք խոհանոցային գործունեություն։ Մենք գնացիք խանութ և գնեցինք անրաժեշտ պարագաները։ Այսօր մենք պատրաստել ենք բրաունի և մակարոն։ Արագ պատրաստեցինք և դուրս եկանք խաղալու։ Երբ ամեն ինչ պատրաստ էր սեղան գցեցինք և սկսեցինք ուտել։ Շատ համեղ էր ստացվել։ Այսքանը տաներեքերորդ օրվա մասին։

Օր 14

Այսօր մենք ունեինք պար։ Ընկեր Մերիի հետ վերհիշեցինք մեր անցած պարերը։ Նաև այսօր ունեինք հանդիպում քոլեջի սովորողների հետ։ Նրանք մեզ պատմեցին մարքենտինգի մասին, մի փոքր խաղ խաղացինք և քննարկեցինք մեզ հետաքրքող հարցերը։ Վերադաձանք դասարան և սկսեցինք աշխատել մեր խաղերի վրա։ Այսքանը տասնչորդերորդ օրվա մասին։

Օր 15


Այսօր ճամբարի վերջին օրն էր։ Մենք քննարկեցինք, թե ինչպես անցան ճամբարային օրերը և լուսաբանումներ գրեցինք։ Հետո ընկեր Գուրգենի հետ պենոպլաստից կենդանիներ պատրաստեցինք։ Երբ վերադարձանք, մի փոքր խաղեր խաղացինք և շարունակեցինք լուսաբանումները գրել։ Այսքանով կամփոփեմ ճամբարի վերջին օրը։

Ձմեռային ճամբար․ երկրորդ շաբաթ

Օր 6

Այսօր մենք գնացել էինք Սևաբերդ։ Այնտեղ շատ ձյուն կար։ Մենք սահնակներով սահեցինք և ձնագնդի խաղացինք։ Հետո ես և իմ դասընկերները մի փոքր հեռու գնացինք, որտեղ ձյունն ավելի շատ էր և սկսեցինք խաղալ, իրար հրել ու գցել ձյան մեջ։ Մեկ ժամ զվարճանալուց հետո մենք վերադարձանք Երևան։ Ճանապարհին մենք թեյ խմեցին և քաղցրավենքիներ կերանք։ Այսքանը ճամբարի վեցերորդ օրվա մասին։

Օր 7

Այսօր մենք սկսեցինք աշխատել մեր խաղերի վրա։ Հետո ընկեր Արևիկը մեզ պատմեց բնագիտական ստուգատեսի և դիջիթեքի մասին։ Նաև այսօր ֆուտբոլի առաջնություն էր։ 6-րդ դասարանցիները խաղում էին 7-րդ դասարանցիների դեմ։ Մենք մի փոքր դիտեցինք և վերադարձանք դասարան։ Հետո գնացինք մարզականի, այս անգամ ես և ընկերներս գնացինք թենիսի։ Մեզ մոտ այսօր հյուր էր եկել Էմիլյա Զատիկյանը։ Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին։ Նա մեզ պատմեց, թե ինչ է արհեստական բանականությունը, ինչ մասնագիտություններ են անհետացման եզրին արհեստական բանականության պատճառով։ Այսքանը յոթերորդ օրվա մասին։

Օր 8

Ութերորդ օրը մենք դիտեցինք ֆուտբոլ՝ 6-րդ դասարանցիրների և 8-րդ դասարանցիների խաղը։ Հետո ընկեր Արևիկը մեզ օգնեց Դիջիթեքի հայտերը լրացնել։ Մենք սկսեցինք աշխատել մեր ստեղծած խաղերի վրա։ Նաև այսօր ունեինք երգ ընկեր Աչերի հետ։ Երբ վերադարձանք գրադարանից, խաղեր վերցրեցինք և սկսեցինք խաղալ։

Օր 9

Այսօր տեղի ունեցավ 7-րդ դասարանցիների և 8-րդ դասարանցիների ֆուտբոլային հանդիպումը։ Այս հանդիպմանը 8-րդ դասարանցիները 6։1 հաշվով հաղթեցին։ Նաև այսօր մենք ունեին քանդակագործություն Հյուսիսային դպրոցում՝ ընկեր Ալիսի հետ։ Այնտեղ մենք պատրաստեցինք դիջի գործիքներ։ Երբ վերադարձանք, սկսեցինք քննարկել, թե ինչ ենք անելու հաջորդ օրը։

Օր 10

Այսօր մենք ունեինք խոհանոցային գործունեյություն։ Մենք պատրաստեցինք չինական աղցան և ապուր, նաև ֆունչոզա։ Առավոտյան մենք մեկնեցինք խանութ՝ անհրաժեշտ ապրանքները գնելու։ Արագ կատարեցինք գնումները և վերադարձանք դպրոց։ Մի փոքր անց մենք սկսեցինք պատրաստել ուտեստները։ Տապակեցինք հավի կրծքամիսը և պղպեղը, ֆունչոզան դրեցինք եռման ջրի մեջ և սպասեցին մինչև պատրաստվի։ Իսկ Գայանեն համեմեց վարունգը չինական աղցանի համար և սկսեց պատրաստել ապուրը։ Մի փոքր անց ուտեսները պատրաստ էին։ Շատ համեղ էր ստացվել։

Երկրորդ ուսումնական շրջանի օրակարգ

Հունվարի 8

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-այցելություն Շողիկ Պողոսյանի լաբորատորիա

10։10-10։55- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

11։05-11։50- պար

11։55-12։35- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 9

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

10։10-10։55- Քրիստինե Սահակյանցի նախագիծ

11։00-11։50- մարզական

11։55-12։35- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 10

9։00-12։30-այցելություն սահադաշտ

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 11

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

10։10-10։55- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

11։00-11։50- Ռազմամարզական ճամբարի տեսական մաս․ Ավագ դպրոցի սովորողներ

11։55-12։35- Սուսաննա Չալիկյանի նախագիծ

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-պար

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 12

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- «Ձմեռ պապ» մրցույթի հայտերի քննարկում

10։10-10։55- «Ձմեռ պապ» մրցույթի հայտերի քննարկում

11։00-11։50- խեցեգործություն

11։55-12։35- մարզական

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-մայրենիի ֆլեշմոբ

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 15

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

10։10-10։55- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

11։00-14։00-ճամփորդություն դեպի Սևաբերդ

Հունվարի 16

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-Բնագիտատեխնիկական ստուգատեսի հայտերի լրացում

10։10-10։55-մարզական

11։00-11։50- մասնակցություն Էմիլյա Զատիկյանի նախագծին

11։55-12։35- Դիջիտեքյան նյութերի ստեղծում

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-11։55-12։35- Դիջիտեքյան նյութերի ստեղծում

Հունվարի 17

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-մասնակցություն ֆուտբոլային հանդիպմանը

10։10-10։55- Դիջիտեքյան նյութերի ստեղծում

11։00-11։50- «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

11։55-12։35- երգ

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35- «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

Ձմեռային ճամբար․ առաջին շաբաթ

Օր 1

Այսօր մեր ձմեռային ճամբարի առաջին օրն էր։ Դպրոցում հանդիպեցի դասընկերներիս, ովքեր իմ նույն ջոկատից են և գնացինք դասարան։ Առաջին ժամին մենք գնացինք քոլեջ, որպեսզի այցելենք տիկին Շողիկի ջերմոց։ Ջերմոցում կային տարբեր տեսակի բույսեր և կենդանիներ։ Այնտեղ մենք խաղ խաղացինք, պետք էր գուշակել բույսի անունը, սիրեցինք կենդանիներին և վերադարձանք դպրոց։ Դպրոցում մենք սկսեցինք տեղեկություն հավաքել տարբեր կայքերից խաղեր մասին։ Ես գրել եմ բոուլինգի մասին։ Առաջին օրը կամփոփեմ այսպես։

Օր 2 

Երկրորդ օրը մենք ունեցանք վիկտորինա ընկեր Քրիստինեի հետ։ Վիկտորինան առողջ ապրելակերպի և սպորտի մասին էր։ Վիկտորինայինց հետո մենք սկցենինք խաղ ստեղծել։ Ոմանք օգտվեցին Quizzes ծրագրից, ոմանք պատրաստում էին տեսահոլավակի տեսքով, ես և ընկերներս նույնպես տեսահովակի տեսքով ենք պատրաստում խաղերը։ Մեր խաղը լինելու է բրենդերի մասին։ Նաև մեզ ընկեր Արևիկը ծանոթացրեց learningapps.org ծրագրին։ Այս ծրագրով նույնպես կարելի է խաղեր ստեղծել տարբեր ֆորմատներով։ Այս ամենից հետո մենք մի փոքր քննարկեցին մեր վաղվա օրը։ Այսքանը երկրորդ օրվա մասին։


Օր 3

Այսօր մենք գանցինք սահադաշտ։ Մենք առաջին ժամից ընկանք ճամփա և ուղևորվեցինք դեպի Գազպրոմի սահադաշտ։ Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Երբ վերադարձանք դպրոց, սկսեցինք տարբեր խաղեր խաղալ և անցած տարիներից տարբեր պատմություններ հիշեցինք։ Երրորդ օրվա մասին այսքանը։ 

Օր 4

Չորրորդ օրը մենք սկսեցին մշակել մեր խաղերը։ Իմ դասընկերուհու խաղը պատրաստ էր, և նա ներկայացրեց այն։ Խաղը ֆիլմերի մասին էր։ Հետո մեզ մոտ ավագ դպրոցից եկան աղջիկներ և պատմեցին ռազմագիտության մասին։ Նրանք ասացին, որ Արատեսում նրանք կրակել են սովորել, գիշերը հերթափոխով հսկել են տարածքը։ Այդ ամենից հետո մենք գնացինք պարի՝ ընկեր Մերիի մոտ։ Քանի որ մենք 2-րդ անգամ էինք այս շաբաթ պար պարապում, մենք խաղացինք թաշկինակ խաղը։ Այսքանով կամփոփեմ չորրորդ օրը։

Օր 5

Այսօր մենք քվեարկեցինք Ձմեռ պապիկ մրցույթի մասնակիցներին։ Մենք ծանոթացանք նրանց նախագծերին և ընտրեցինք լավագույն 5 հոգուն։ Երեկոյան ես իմացա, որ իմ երկու ընկերները հաղթել էին, ես շատ ուրախ եմ նրանց համար։ Քվեարկելուց հետո մենք գնացինք կավագործության և ես վերցրեցի իմ պատրաստած թզուկը։ Այս ամենից հետո մենք գնացինք ֆիզկուլտուրայի։ Ֆիզկուլտուրայից հետո սկսեցինք աշխատել մեր խաղերի վրա։ Այսքանը հինգերորդ օրվա մասին։

Բոուլինգ

Բոուլինգ (անգլ.՝ to bowl – գլորել), գնդակներով սպորտային խաղ, առաջացել է կեգլի խաղից։ Խաղի նպատակն է ձեռքով նետած հնարավորինս քիչ գնդակներով գցել կեգլիները, որոնք հատուկ ձևով շարված են առանց կողային հատվածների ուղու վերջում։

Աշխարհում կան բոուլինգի բազմաթիվ տեսակներ․ 5 կեգլիանոց բոուլինգ, որը տարբերվում է 10 կեգլիանոցից ոչ միայն կեգլիների քանակով, այլև յուրաքանչյուր ֆրեյմում թույլատրելի նետումների թվով, ինչպես նաև կեգլիների տարբեր խաղային արժեքներով, քենդլփին-բոուլինգ, որի կեգլիների տեսքը նման է մոմի, դաքփին-բոուլինգ, որը ևս տարբերվում է կեգլիների տեսքով․ դրանք նման են բադի, ավելի փոքր են և դիմացկուն, նաև թեթև, սկիթլզ և այլ տեսակներ։

Աշխարհում ամենատարածված տարբերակը 10 կեգլիանոց բոուլինգն է (անգլ.՝ Tenpin), որի դեպքում կեգլիները դասավորվում են եռանկյունաձև՝ 1895 թվականին խաղացողների առաջին պրոֆեսիոնալ միության՝ «Բոուլինգի ամերիկյան կոնգրեսի» կողմից ընդունված կանոնների համաձայն։

Խաղը շատ տարածված է ԱՄՆ-ում, այս երկիրն առաջատար է մեկ բնակչին բաժին ընկնող բոուլինգի ուղիների քանակով (1/2 250)։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Ազգերի համագործակցության և Սկանդինավիայի երկրները, Ճապոնիան։ Ընդհանուր առմամբ, ըստ 2007 թվականի տվյալների՝ աշխարհի 120 երկրում հաշվարկվել է բոուլինգի շուրջ 10 միլիոն մշտական խաղացող։ Խաղացողները միավորվում են ակումբներում, ակումբները՝ տարբեր ասոցիացիաներում, որոնք էլ իրենց հերթին կազմակերպում են ազգային և միջազգային մրցաշարեր։

Ամենախոշոր և հեղինակավոր ասոցիացիան Բոուլինգի համաշխարհային ֆեդերացիան է (անգլ.՝ World Bowling, WB), որն իր մեջ ներառում է 134 երկրի ֆեդերացիները։ Ֆեդերացիան ճանաչվել է որպես պաշտոնական կարգավորող և սահմանում է ամբողջ աշխարհում 10 և 9 կեգլիանոց բոուլինգի կանոններն ու չափանիշները։ Բոուլինգի համաշխարհային ֆեդերացիայի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։




Ճամբարային ուրախ հայոց լեզու

Առաջին նյութ

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:

Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։

Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

Ձմեռային ճամբար

Օր 1

Ճամբարում ես ընտրել եմ իմ հայուց լեզվի/գրակնության ուսուցչուհուն ՝ ընկեր Արևիկին։ Առաջին օրը մեր ջոկատը ունեցավ հանդիպում ընկեր Հրայրի ջոկատի հետ։ Մենք քննարկում էինք Օշոյի առակները։ Մենք առակները կարդացել էինք դասարանում և քննարկել դասի ընթացքում։ Տարբեր կարծիքներ լսեցինք, կային կարծիքներ, որոնք իրար հակադարձ էին։ Նաև առակները քննարկելուց հետո ոմանք պատմեցին նմանատիպ պատմություններ իրենց կյանքից։ Ճամբարային առաջին օրը շատ հետաքրքիր անցավ։ Այսքանով կամփոփեմ առաջին օրը։

Օր 2

Ճամբարի երկրորդ օրը մենք գնացինք պոնչիկանոց։ Այնտեղ նախաճաշեցինք և հետո ուղևորվեցինք դեպի սահադաշտ։ Սահադաշտ մենք գնացինք ոտքով։ Ճանապարհին մենք խաղում էինք ձնագնդի, զրուցում էինք։ Սահադաշտում մենք լավ ժամանակ անցկացրեցինք։ Վերադառնալուց մեքենայում կրկին խաղացինք։ Այս օրը շատ ուրախ անցավ։ Այսքանով կամփոփեմ երկրորդ օրը։

Օր 3

Երրորդ օրը մենք պատրաստեցինք թխվածքաբլիթներ և պիցցա։ Թխվածքաբլիթները պատրաստել ենք ընկեր Երանուհու ջոկատի հետ։ Այդ թխվածքաբլիթները մենք տանելու ենք հարավային դպրոց և հյուրասիրելու ենք այնտեղի սովորողներին։ Պիցցան պատրաստեցինք մեր ջոկատի հետ։ Այն շատ համեղ էր ստացվել։ Հուսամ` ճամբարի ընթացքում ինչ-որ համեղ բան էլի կպատրաստենք։ Այս օրը շատ համեղ անցավ։ Այսքանով կամփոփեմ երրորդ օրը։

Օր 4

Չորրորդ օրը մենք այցելեցինք Հարավային կրտսեր դպրոց։ Մենք մեզ հետ վերցրել էինք մեր պատրաստած թխվածքաբլիթները։ Նաև թխվածքաբլիթների հետ վերցրել էինք գլազուր, որպեսզի երեխաները զարդարեին թխվածքաբլիթները։ Մենք ունեցանք թեյախմություն, որից հետո մեզ արևմտահայերենով փոքրիկ պատմվածքներ բաժանաեցին, և երեխաներին սովորեցրեցինք արևմտահայերեն կարդալ։ Սովորեցնելուց հետո մենք դուրս եկանք և ձայնագրեցինք պատմվածքները։ Այս ամենը կատարելուց հետո վերադարձանք դպրոց։ Այսքանով կամփոփեմ չորրորդ օրը։

Օր 5

Հինգերրորդ օրը մենք ունեցանք հանդիպում։ Հանդիպման ընթացքում քնարկում էինք Ռուբեն Ֆիլյայի պատմվածքները։ Նա գրում էր աբսուրդ ժանրի պատմվածքներ։ Նաև մի փոքր քննարկեցինք կենսագրությունը և թե ինչու են նրան գլխատել։ Այդ օրը նաև տարբեր խաղեր խաղացինք։ Այսքանով կամփոփեմ հինգերորդ օրը։

Օր 6

Վեցերորդ օրը մենք քննարկեցինք ապագա նախագծերի իրականացման ձևերը, ապագա հանդիպումները և այլն։ Այսօր մենք ունեցանք պար։ Այցելեցինք Արևելյան դպրոց։ Կիսվեցինք խմբերի մի մասը ինտելեկտուալ խաղեր էր խաղում, մյուս մասը` դիտում էր Հարրի Փոթթեր ֆիլմը։ Մենք դիտում էինք Հարրի Փոթթերը և ազկաբանի բանտարկյալը։ Երեխաները ֆիլմը առաջին անգամ էին դիտում, և նրանք շատ հետաքրքրված էին ֆիլմով։ Այսքանով կամփոփեմ վեցերորդ օրը։

Օր 7

Յոթերորդ օրը մենք ունեցանք քվեստ։ Մենք տարբեր նկարների օգնությամբ գնում էինք տարբեր կաբինետներ, պատասխանում հարցերին և նոր նկար ստանում։ Երբ քվեստը ավարտվեց, թիմերը վերադարձան դասարան։ Դասարանում հաղթող թիմին տրվեցին կոնֆետներ։ Հետո Վ. Տերյանի ստեղծագործություններից ընտերցինք և անգիր սովորեցինք։ Այսքանով կամփոփեմ յոթերորդ օրը։

Օր 8

Ութերորդ օրը մենք գնացինք 《Կինո Հայաստան》 և դիտեցինք 《Կոշկավոր կատուն》։ Մուլտֆիլմը շատ հետաքրքիր էր։ Այն արկածային էր։ Իմ կարծիքով մուլտիկի իմաստը այն էր, որ պետք չէ հանձնվել, պետք հասնել նրան, ինչին ուզում ես, իրական ընկերները միշտ օգնության ձեռք կմեկնեն, թիմով ավելի ուժեղ ես։ Մուլֆիլմում շատ ծիծաղելի մասեր կային։ Ինձ շատ դուր եկավ մուտֆիլմը։ Այսքանով կամփոփեմ ութերորոդ օրը։

Օր 9

Իններորդ օրը մենք այցելեցնք Հյուսիսային դպրոց` կավագործության ուսուցչուհի` ընկեր Ալիսի մոտ։ Մենք փորձեցինք տարբեր կենդանիներ պատրաստել։ Քանդակից հետո, երբ վերադաձանք դպրոց, խաղեր խաղացինք։ Առավոտյան մի քիչ քննարկեցինք երեկվա մուլտֆիլմը։ Բոլորին մուլտֆիլմը շատ էր դուր եկել։ Հետո քննարկեցինք ապագա նախագծերի իրականացումը և ծանոթացանք նախագծերին։ Այսքանով կամփոփեմ իններորդ օրը։

Օր 10

Տասերորդ օրը մենք ունեցանք մրցույթ։ Ջոկատը կիսվեց երկու խմբի՝ 7-7 դասարան և 7-8/7-9 դասարան։ Առաջին փուլում պետք էր առանց ձեռքերի օգնության ուտել կախված խնձորը։ Երկրորդ փուլում պետք էր գդալի օգնությամբ, քայլելով ձուն տեղափոխել մյուս կողմ և փոխանցել թիմակցին։ Երրորդ փուլում պետք էր բերանի օգնությամբ այլուրով լի ամանի միջից հանել ընկույզները։ Մրցույթում հաղթեց ընկերությունը։ Նաև ունեցանք քննարկում ընկեր Տաթևի ջոկատի հետ։ Քննարկել ենք Օշոյի առակները։ Այսքանով կամփոփեմ տասերորդ օրը։

Օր 11

Տասնմեկերորդ օրը մեզ մոտ քոլեջից հյուրեր էին եկել։ Նրանք մեզ պատմեցին, թե ինչ է QR code-ը, QR code-ի քանի տեսակ է լինում, ինչպես տարբերել վիրուսային կայքը, ինչպես են խակերները վիրուսը տարածում և ինչպես են ինֆորմացիան գողանում։ Հետո մենք խաղեր խաղացին։ Այսքանով կամփոփեմ տասնմեկերորդ օրը։

Օր 12

Տասերկուերորդ օրը մենք գնացինք սահադաշտ, որը գտնվում էր Ավանում։ Այնտեղ սառույցը ավելի սահուն էր, քան թե Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում։ Շատ արագ անցավ ժամանակը։ Մենք վերադարձանք դպրոց։ Դպրոցում որոշեցինք, թե հաջորդ օրը ինչ ենք անելու և մի փոքր խաղացինք։ Այսքանով կամփոփեմ տասերկուերորդ որը։

Օր 13

Տասներեքերորդ օրը մենք ամբողջ օրը անցկացրել ենք խոհանոցում։ Մենք պատրաստել ենք չիպս։ Չիպսերը պատրաստել ենք դդումից, լավաշից և կարտոֆիլից։ Կարտոֆիլը մաքրել ենք, լվացել և բարակ կտրտել։ Հետո մթերքները համեմել ենք և դրել վառարանը։ Չիպսերը շատ համեղ էին ստացվել։ Այսքանով կամփոփեմ տասներեքերորդ օրը։

Օր 14

Տասնչորսերորդ օրը մենք ունեցանք քվեստ։ Քվեստի ընթացքում վազում էինք սենյակներով և պատասխանում հարցերին։ Այս անգամ շատ արագ կարողացանք պատասխանել հարցերին։ Քվեստից հետո մենք խաղացինք UNO։ Այս օրը խաղերով լի օր էր։ Նաև մենք քննարկեցինք, թե հաջորդ օրը ինչ ենք անելու։ Այսքանով կամփոփեմ տասնչորսերորդ օրը։

Օր 15

Տասնհինգերորդ օրը մեզ հյուր էր եկել Դավիթի տատիկը։ Մենք պատրաստեցինք խաչապուրի և հոթ դոգ։ Խաչապուրիները պատրաստել էինք մսով և պանրով։ Շատ համեղ էր ստացվել։ Այսօր ես և իմ դասընկերուհիները՝ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում գնացինք Հյուսիսային դպրոց` 3-1 դասարան։ Երեխաներին պատմում էինք դիմանկարի մասին։ Նրանք շատ հետաքրքրասեր էին, տարբեր հարցեր էին տալիս և նաև պատասխանում էին մեր հարցերին։ Հանդիպումից հետո մենք վերադարձանք դպրոց և համտեսեցինք խաչապուրիները։ Այսքանով կամփոփեմ տասնհինգերորդ օրը։