«Ուսումնական գարուն»  2024

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը 

  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:

Պտամվածքը մի ճայի մասին է, որը շատ էր ուզում կարողանալ բարձր թռչել։ Նրա անունը Ջոնաթան է։ Նա ամեն օր փոձում էր մի նոր բան սվորել։ Ցավոք նրա երեմաը դա չէր ընդունում և նրանք աքսորեցին նրան։ Բայց Ջոնաթանը չհանձնվեց և շարունակեց սովորել ու հասավ իր երազանքին։ Մի քանի ամիս անց նա դարձավ ամենաարագ թռչող ճայը, այդ պատճառով նա հայնտվեց մի երամում, որտեղ բոլորը իր նաման էին և այնտեղ նա սովորեց ավելի արագ թռչել։ Այն տեղ սովորելուց հետո նա վերադարձավ Երկիր և սկսեց սովորեցնել արագ թռչել մնացած ճայերին, ովքեր նունպես այքսորյալներ էին։

  • Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:

    Ջոնաթան-նպատակասլաց, բարի, նա չէր հանձնվում և գնում էր առաջ, հետաքրքրասեր, մկիշտ լուծում էր գտնում, որպեսզի հասներ իր երազանքին
  • Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:

    Իմ կարծքով պատմվածքի ասելիքն այն է, որ պետք չէ հանձնվել և հուսահատվել, միշտ պետք է հավատաս ինքտ քեզ և քո ուժերին ու հասնես քո նպատակին։ Չպետք է նմանվես ուրիշներին և լսես նրանց, ովքեր դեմ են քո մտահաղացմանը։ Եվ պետք է ուրիշներին ոգեվորես քո արարքով, որպեսզի իրանք քեզնից օրինակ վերցնեն և քեզնից սովորեն։
  • Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:
  • Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած  տպավորություններով:

Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ․ Հենրի

  1. Կարդացե՛քպատմվածքը: Դո՛ւրս գրեք ձեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել: (Արդի հայերենի բացատրական բառարան)

    գլխանոց-գլխարկ
    երիզվել-
    կուսական-աղջկական
    բարեպաշտություն-մեծարանք
    փոխհատուցվել-
    կոնտրալատոն-
    հաճոյակատար-ուրիշի ցանկությունը կատարելու պատրաստ
    հռետորներ-
    ճառ-հռետորական կանոններով կազմված խոսք
    վերնախավ-վրայի խավ
    պորտաբույծ-ուրիշի հաշվին՝ ուրիշի աշխատանքով ապրող անբան մարդ
    մարկիզ-ազնվականական տիտղոս Արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներում՝ գրաֆի և հերցոգի միջինը

    հաշվենկատ-խնայող
    աղերսագին-աղաչալի
    վեհաշուք-փառահեղ
    ուխտադրժորեն-ուխտադրուժի նման,

  2. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ աղջիկը ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ միջավայրից է։

    Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։


     Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում…— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։

  3. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ տղան ցանկանում է ցույց տալ, որ ինքն աղքատ է։

    Ես,— հայտնեց պարոն Փարքենսթեքերը,— աշխատում եմ ռեստորանում։

    Ոչ, մատուցող չեմ։ Գանձապահ եմ։— Այդ պահին, զբոսայգու հակառակ կողմի երկայնքով, փողոցում շողշողացին էլեկտրական ցուցանակի տառերը. «Ռեստորան …»։— Ես գանձապահ եմ, տեսնում եք, ա՜յ այն ռեստորանում։
  4. Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է աղջիկը։

    Վեհաշուք կեցվածքով աղջիկը սլացավ դեպի վերջալույս։ Երիտասարդը տեսավ, թե ինչպես նրա գեղիրան մարմինն անցավ արահետով և ուղղվեց դեպի անկյունում կանգնած մեքենան։ Փարքենսթեքերն առանց տատանվելու, ուխտադրժորեն սկսեց ծառերի ետևում թաքնվելով գողեգող հետևել նրան՝ ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնելով աղջկան։

    Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

    Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։
  5. Դուրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է տղան։

    Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

  6. Տեղեկություններ հավաքեք հեղինակի մասին։
  7. Ի՞նչ է նովելը։

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն

Արտաշես, Սաթենիկ և Արտավազդ

***

Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Կարդա այսպես.

երդմունս — երդմունըս

յաշխարհս — հաշխարհըս

յանձն — հանձն

յափն — հափըն

յինքեանս — հինքյանս

միաբանեալ — միաբանյալ

տարածեալ — տարածյալ

գնացեալ — գնացյալ

հասեալ — հասյալ

արարեալ — արարյալ

զիւրոց — զյուրոց

բազմութիւն — բազմություն

զխաղաղութիւն — ըզխաղաղություն

գետոյն — գետույն

քոյր — քույր

պատանւոյն — պատանվույն

տեղի տայ — տեղի տա

ի հիւսիսոյ — ի հյուսիսո

ի հարաւոյ — ի հարավո

Աշխարհաբար

Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր — ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:

2. Այս բառերն ու բառաձևերը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.

ժողովում է, լինում է, տեղի է տալիս (նահանջում է), անցնում է, բանակում է (բանակ է դնում), գալիս է, ձայնում է (ձայն է տալիս), այս ժամանակ, պատանու քույրը, գետի ափը, Արտաշեսի բանակը, գնալով, հասնելով, միաբանվելով,բոլոր լեռնականների հետ միաբանվելով, ձերբակալելով, մեծ բազմությամբ, երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև, Ալանների արքայի որդուն, գետը նրանց միջև, երդումներ և դաշինք, ալանների երիտասարդները:

3․ Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).

Վրաց աշխարհ-Վրաստան, Հայոց աշխարհ-Հայաստան:

4․ Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրի՛ր և պատճառաբանի՛ր):

Հեղինակը թշնամանքով էր վերաբերվում Ալաններին, քանի որ Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։

5․ Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Ես իմացա նրանց ծանոթանալու պատմությունը ՝ Հայոց զորքը բռնել էր Ալանների թագավորի որդուն և Արտաշեսի մոտ տարել։ Ալանների թագավորը հաշտություն էր խնդրում, բայց Արտաշեսը մերժեց։ Եվ նրանք ուղարկեցին պատանու քրոջը, ով թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին։

***

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Կարդա այսպես

յաղթեցեր — հաղթեցեր

հաւանեաց — հավանյաց

աչագեղոյ — աչագեղո

զպատանիդ — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ — միո

դիւցազանց — դյուցազանց

յաւիտենական — հավիտենական

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր

հաւանեաց — հավանիր

անսա — հավատա

բանից — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ — այդ պատանուն

զի — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն — մասին, պատճառով, համար

միոյ քինու — մի քենի

դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին

օրէն — օրենք, կարգ

զարմ — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն — սպանել

ծառայեցուցանել — ծառայեցնել

ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):

2. Հատվածն աշխարհաբար դարձրու:

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

3. Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Այս հատվածում Սաթենիկը դիմում է Արտաշեսին։ Նա խնդրում է Արտաշեսին, որպեսզի նա իր եղբորը բաց թողնի։

4. Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

5. Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:


Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

6. Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:

7. Փորձիր նկարագրել Սաթենիկին:

8. Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

9. Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

այր քաջ Արտաշէս-քաջ այր Արտաշես
քաջ ազգ
աչագեղոյ դստեր-գեղաչյա դստեր
դիւցազանց զարմից-դյուցազների զավակներ

10. Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա`

ա) Սաթենիկը հավատում է իր խոսքի ուժին

բ) Սաթենիկը շատ է ուզում օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա:

***

Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կոյսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս

Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց

Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Կարդա այսպես.

զկամս — ըզկամըս

զտիկին — ըզտիկին

զՍմբատ — ըզՍմբատ

զՍաթենիկ — ըզՍաթենիկ

լուեալ — լվյալ

իմաստութեան — իմաստության

տեսեալ — տեսյալ

կոչեցեալ — կոչեցյալ

զդայեակն — ըզդայակն

թուեցեալ — թվեցյալ

յեզր — հեզր

յայտնէ — հայտնե

յղէ — հղե

գետոյն — գետույն

զկոյսն — ըզկույսըն

բիւրս — բյուրս

բիւրուց — բյուրուց

ի կնութիւն — ի կնություն

ի խաղաղութիւն — ի խաղաղություն

իւր — յուր

իւրոյ — յուրո

քաջազգւոյ — քաջազգվո

Բառարան

ուստի՞ — որտեղի՞ց

տացէ — տա, կտա, պիտի տա, տալու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելիս)

ի բիւրուց — բյուրերից (տասը հազարներից)

ընդ քաջազգւոյ կույս օրիորդիս ալանաց — ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Աշխարհաբար

Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելով` գնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ կույսին ու լսելով նրանից իմաստուն խոսքեր ` նրան ցանկացավ: Կանչում է իր դայակ Սմբատին, բաց է անում իր սրտի փափագը` կին առնել ալանների օրիորդին, դաշինք և ուխտ դնել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը հավանություն է տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, որ ալանների արքայազն օրիորդ տիկին Սաթենիկին կնության տա Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .

Հարցեր և առաջադրանքներ

1. Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն։

2. Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:

3. Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:

Իմ կարծքիով ալանաց արքան համաձայվեց, քանի որ նա ուզում էր ազատագրեր որդուն։

4. Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:

Ալանաց արքան խելամիտ և խորաման էր։ Նա ուզում էր ազատագրեր որդուն, բայց երբ նրան ասեցին, որ եթե Արտաշես արքան ամուսնանա իր աղջկա հետ, այդ ժամանակ կազատագրեն որդուն՝ նա չուզեցավ աղջկան տալ նրանց։

5. Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը:

***

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — զարծվի

ցաւեցոյց — ցավեցույց

 զմեջք — ըզմեջք

 իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ

1. Անցեալ բառը ինքդ բացատրիր:

2. Ի՞նչ բառով է արտահայտված արի բառի իմաստը նախորդ հատվածներում:

3. Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

4. Ոսկէօղ շիկափոկ պարանն բառակապակցությունը Խորենացին բացատրում է այսպես (հատվածն ուսուցչի օգնությամբ փոխադրիր).

5. Քանզի պատուեալ է առ Ալանս մորթ կարմիր` լայքա շատ եւ ոսկի բազում տուեալ ի վարձանս` առնու զտիկին օրիորդն Սաթինիկ: Այս է ոսկէօղ շիկափոկ պարանն:

6. Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները և փորձիր բացատրել դրանց գործածությունը:

7. Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:

8. Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`

ա) Արտաշեսի արարքն հերոսական է.

բ) գեղեցիկ, սովորական արաք է.

գ) վատ արարք է:

***

Վիլյամ Սարոյանի մասին

https://on.soundcloud.com/x1KWn

Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի են… Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք էլ Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը: Պատմում Բիթլիսի պատմությունները…»: Դեռ չէր բոլորել նրա երեք տարին, երբ վախճանվեց հայրը: Սարոյանը կյանքի դառնությունը ճաշակել է մանկությունից: Նա դպրոցում քիչ է սովորել` շուրջ վեց տարի: Վաղ հասակից էլ սկսել է աշխատել, եղել է լրագրավաճառ, հեռագրատան ցրիչ, սևագործ բանվոր, գրասենյակային ծառայող ու վարձու զինվոր…

1934թ. լույս է տեսնում Սարոյանի «Խիզախ պատանին թռչող մարզաձողերի վրա» վիպակը և միանգամից ճանաչում է բերում երիտասարդ հեղինակին: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:

Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ:
Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ: «Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»:

Սարոյանի շատ գործեր թարգմանված են հայերեն: Սարոյանը շատ էր սիրում Հայաստանը, Երևանը: Նա մի քանի անգամ այցելել է իր նախնիների հայրենիքը, որը նաև իրենն էր համարում: Առաջին անգամ 1935-ին է եղել Երևանում: 25 տարի անց` 1960-ին նա կրկին այցելել է և ուրախացած բացականչել. «…Ինձ թվում էր, թե ընկել եմ մի ուրիշ աշխարհ: Զարգացումը մեծ է, հաջողություններն` անհամար»:

Վիլյամ Սարոյանը վախճանվեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 1981 թվականի մայիսի 18-ին: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Ինչո՞ւ են մարդիկ բղավում…

Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, նրանք բղավում են, ինչո՞ւ:
-Որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,- պատասխանեց մի աշակերտ:
-Բայց ինչո՞ւ բղավել, եթե մարդը գտնվում է հենց քո կողքին,-հարցրեց ուսուցիչը,- հնարավոր չէ խոսել շշուկով: Ինչո՞ւ բղավել, եթե դու բարկացած ես:
Աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակաները, բայց պատասխաններից ոչ մեկը չգոհացրեց իրենց ուսուցչին: Վերջապես նա բացատրեց.
-Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում:

Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը  խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում ինչ է կատարվում,- շարունակեց ուսուցիչը,- չեն խոսում, այլ պարզապես շշնջում են և ավելի են մոտենում իրենց սիրուն: Վերջում անգամ շշնջալը հնարավոր չի լինում, նրանք պարզապես նայում են միմյանց , հասկանում առանց խոսքերի: Այդպես է լինում, երբ իրար կողք կողքի լինում են երկու սիրող մարդիկ:
Ահա այսպես, եթե վիճում եք, ապա թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից, մի՛ արտաբերեք ոչ մի խոսք, որոնք ավելի են մեծացնում ձեր միջև գտնվող այդ տարածությունը:  Որովհետև կգա մի օր, երբ այդ տարածությունն այնքան մեծ կլինի, որ դուք չեք կարող գտնել հետադարձ ճանապարհը:

Ուսումնական ամառ 2023

Բարև։ Հիմա ես կպատմեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ ամառային հանգիստը։ Այս ամառը ես հիմնականում անցակցրել եմ իմ ընկերների և ընտանիքի հետ։ Ընկերներիս հետ մենք դիտել ենք ֆիլմեր, իսկ ընտանիքիս հետ՝ ճամփորդել։ Նաև ես ընթերցել եմ գիրք՝ Ագաթա Քրիստիի «Հինգ խոզուկներ»։ Ես սկսեցի ընթերցել Ագաթա Քրիստիի «Հետաքննում է Պուարոն» գիրքը, բայց մինչև հանգստի վերջը չավարտեցի և դեռ շարունակում եմ կարդալ։ Հիմա մի փոքր կպատմեմ գրքերի մասին։

«Հինգ խոզուկներ»

Պուարոյին դիմում է երիտասարդ կին՝ Քարլա Լեմարշանը։ Նրա մայրը 16 տարի առաջ դատապարտվել է սեփական ամուսնուն՝ Քարլայի հորը սպանելու համար։ Քարլան պատրաստվում է ամուսնանալ. նա վախենում է, որ մոր կողմից հոր թունավորման փաստը վատ ազդեցություն կունենա իր ամուսնության վրա։ Մահվանից 16 տարի առաջ մայրը նրան նամակ է գրել, որտեղ խոստովանում էր իր անմեղ լինելը։ Քարլան հաստատում է, որ մայրը երբեք չէր խաբի իրեն, որպեսզի թաքցնի անխուսափելի ճշմարտությունը։

Կառլայի հայրը՝ նկարիչ Էմիաս Քրեյլը, թունավորվել է կոնինով, որն ստացել էր իր ընկեր Մերեդիթ Բլեյքի կողմից, որը հետո գողացել են նրանից։ Քերլայնը՝ Քարլայի մայրը, խոստովանեց թույնի գողանալը, սակայն հայտարարեց, որ պատրաստվում էր ինքնասպան լինել։ Սակայն բաժակի մեջ, որից Էմիասը խմեց իր կնոջ կողմից բերված գարեջուրը, կոնին հայտնաբերվեց։ Ինչպես պարզվեց՝ Քերլայնը պատճառ ուներ ամուսնուն վերացնելու. նրա բնորդուհին՝ Էլզա Գրիրը, հայտարարեց, որ Էմիասը պատրաստվում էր բաժանվել կնոջից, որպեսզի նրա հետ ամուսնանա։ Դա բավականին տարօրինակ էր Էմիասի համար, որը բազմաթիվ ինտրիգներ ուներ, սակայն Քերլայնին թողնել նա չէր պատրաստվում։ Եվ որոշ զրույցներից և հետաքննումներից հետո Պուարոն գտավ այն մարդուն ով սպանել էր Էմիաս Քրեյլին և ապացուցեց, որ Քերլայն Քրեյլը անմեղ էր։

«Հետաքննում է Պուարոն»

Այս գիրքը 11 պատմությունների մասին է, որոնք հետաքննել է Պուարոն ՝

  1. «Արևմուտքի աստղ»-ի արկածը
  2. Ողբերգություն Մարսդոն Մանորում
  3. Չափազանց էժան բնակարան
  4. Որսատնակի առեղծվածը
  5. Միլիոն դոլարի կողոպուտ
  6. Եգիպտական դամբարանի առեղծվածը
  7. Գողություն Գրանդ Հոթելում
  8. Վարչապետի առևանգումը
  9. Պարոն Դեյվենհայմի անհետացումը
  10. Իտալացի ազնվականի գործը
  11. Առեղծվածային կտակ

Այս գրքում Պուարոյին օգնում է իր ընկերը՝ Կապիտան Հասթինգսը։ Ահա մի փոքր պատմությունների մասին։

«Արևմուտքի աստղ»-ի արկածը

Էրքյուլ Պուարոն ձեռնամուխ է լինում հայտնի կինոդերասանուհի Մերի Մարվելլի շանտաժի հետաքննությանը, որը կարող է հանգեցնել ադամանդի գողության։

Ողբերգությունը Մարսդոն Մանորում

Էրքյուլ Պուարոն Northern Union Insurance Company-ի խնդրանքով հետաքննում է պարոն Մալտրավեսի առեղծվածային մահվան դեպքը, որը նրա մահից կարճ ժամանակ առաջ ապահովագրել է իր կյանքը մեծ գումարով։

Չափազանց էժան բնակարան

Հասթինգսի պատմած էժան բնակարանի վարձակալության պատմությամբ հետաքրքրված Էրքյուլ Պուարոն կրկին հետաքննություն է սկսում, ինչը հանգեցնում է անսպասելի արդյունքի։

Որսատնակի առեղծվածը

Էրքյուլ Պուարոն Ռոջեր Հայվերինգի խնդրանքով հետաքննություն է սկսում նրա հորեղբոր՝ Հարրինգթոն Փեյսի սպանության վերաբերյալ… Բայց ամեն ինչ չէ, որ այնքան պարզ է, որքան թվում է առաջին հայացքից։ Արդարությունը միշտ հաղթում է։

Միլիոն դոլարի կողոպուտ

Պուարոն հետաքննություն է իրականացնում ավելի քան մեկ միլիոն արժողությամբ պարտատոմսերի խորհրդավոր կորստի վերաբերյալ։

Եգիպտական դամբարանի առեղծվածը

Եգիպտոսի փարավոնի դամբարանի պեղումների ժամանակ տեղի են ունենում մի շարք խորհրդավոր մահեր։ Պուարոն մահացածի այրու խնդրանքով սկսում է հետաքննություն։

Գողություն Գրանդ հոթելում

Եվ նույնիսկ արձակուրդում Էրքյուլ Պուարոն չի կարողանում հանգստանալ իր գործերից։ Հանգստանալով «Գրանդ հոթելում»՝ Պուարոն բացահայտում է թանկարժեք վզնոցի գողությունը։

Վարչապետի առևանգումը

Պուարոն քննում է մի շատ նուրբ հարց՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի անհետացումը։

Պարոն Դեյվենհայմի անհետացումը

Գրազ գալով Ջեփի հետ՝ Պուարոն հեշտությամբ բացահայտում է պարոն Դեյվենհայմի անհետացման դեպքը։

Իտալացի ազնվականի գործը

Պուարոյի հարևանին տարօրինակ զանգը խոսում է նոր հանցագործության մասին։ Պուարոն սկսում է հետաքննությունը։

Առեղծվածային կտակ

Պուարոն փորձում է վերծանել առեղծվածային կտակի իմաստը։

Առաջին ուսումնականի հաշվետվություն։

Հայոց լեզու և գրականություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Նոյեմբերյան ամսվա հաշվետվություն
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հանրահաշիվ

Ամբողջ թվեր, սովորական կոտորակներ
Բնական թվեր
Բազմանդամներ: Կրկնողություն: 27.11-16.12
Բազմանդամներ
Կրկնողություն: Պատրաստվում ենք ինքնաստուգման
Ամբողջ արտահայտություն և նրա թվային արժեքը
Բազմանդամների արտադրյալ: Կրկնողություն
Բազմանդամների արտադրյալը
Միանդամի բազմապատկումը բազմանդամով
Միանդամ: Բազմանդամ: Կրկնողություն
Սեբաստացու օրեր: Ուսումնական աշուն և հոկտեմբերյան ամփոփում
Բազմանդամների գումարում և հանում: Կրկնողություն
Ուսումնական աշուն 2022
Բազմանդամներ: Նման անդամների միացում: Կրկնություն
Բազմանդամներ 2
Բազմանդամներ
Բազմանդամի հասկացությունը
Միանդամներ: Կրկնություն
Միանդամի կատարյալ տեսքը, նման միանդամներ 
Միանդամի բազմապատկում։ Թեմա 2
Միանդամի արտադրյալը, բնական ցուցիչով աստիճան
Միանդամի հասկացությունը
Գծային հավասարումներ
Թվային և տառային արտահայտություններ

Երկրաչափություն

Կրկնենք անցածը
Շրջանագիծ
Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
Եռանկյունների առաջին հայտանիշ:Կրկնողություն
Եռանկյուն: Կրկնողություն
Հավասարասրուն եռանկյուն
Եռանկյան միջնագծերը, կիսորդները և բարձրությունները
Ուղղահայաց ուղիղներ
Կրկնողություն
Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշ
Եռանկյուն
Ուսումնական աշուն 2022
Կրկնողություն
Նախագիծ 1-ի ամփոփիչ գրավոր աշխատանք
Երկրաչափություն։ Առաջին բաժնի ամփոփում
Թեմայի ամփոփում
Ուղղահայաց ուղիղներ
Կից և հակադիր անկյուններ
Անկյուններ
Անկյունների չափումը
Երկարության միավորներ, հատվածի երկարությունը
Հատվածների և անկյունների համեմատումը
Ճառագայթ։ Անկյուն
Երկրաչափություն

English

Homework 19.12.2022
Christmas in Italy
Homework 08.12.2022
Check your progress
Homework 05.12.2022
Homework 28.11.2022
The Needs and Desires Կարիքներն ու ցանկությունները
Homework 17.11.2022
Homework 09.11. 2022
My hero
Homework 07.11.2022
Past Simple
Homework 17.10.2022
Present simple vs present continuous
Homework 09.10.2022
Our School clubs
Homework 26.09.2022
Homework 22.09.2022
My hobbies
English 12.09.2022
Homework 05.09.2022

Русский язык

Новый год в Италии
Моя выдуманная новогодняя история
Мнение окружающих или наше собственное счастье?
Классная работа
По ту сторону экрана
У каждого свое счастье
Книга и ее история
Я бы хотела побывать …
Судьба благосклонна к тем, кто умеет дарить счастье
На душе спокойнее, когда всего добился сам
Чудеса старого и нового света
Храм Тысячи лиц в Камбоджи
Все на свете боится времени, а время боится пирамид

Քիմիա

Նյութի Բաղադրության Հաստատությունը։Տարրերի Զանգվածային Բաժինը
Հարաբերական Մոլեկուլային Զանգված։ Հարաբերական Մոլեկուլային Զանգվածի հաշվումը
Քիմիական փորձ
Նոյեմբերի 28-ից Դեկտեմբերի -2
Պատասխանել հարցերին
Հարաբերական ատոմային և մոլեկուլային զանգված
Մոլեկուլ, Ատոմ
Մոլեկուլ։ Քիմիական բանաձև
Գիտելիքների ստուգում
Ատոմի զանգված։ Քիմիական Տարրերի հարաբերական Ատոմային զանգված
Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր։ Տարրերի տարածվածությունը բնության մեջ
Լաբորատոր փորձ  Mg
Նախագիծ` Նատրիումի քլորիդ (NaCl) Կերակրի աղի մաքրումը
Քիմիական տարրերի նշանները
Քիմիական Տարրերի Նշանները
Ատոմ ։ Քիմիական Տարր։ Պարզ եվ Բարդ նյութեր
Ֆիզիկական և Քիմիական երևույթներ
Մաքուր նյութեր և խառնուրդներ։ Նյութերի մաքրումը
Մարմին և Նյութ։ Քիմիական նյութերի Տարածվածությունը Բնության մեջ
Գործնական աշխատանք N✓1
Քիմիան որպես բնագիտական առարկա

Ֆիզիկա

Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը
Թեման ՝ինքնաստուգում
Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված
Մեխանիկական շարժում: Հավասարաչափ և անհավասարաչափ
Իներցիայի երևույթը։Խնդիրների լուծումներ։
Մեխանիկական շարժում:Շարժմանհարաբերականություն:Նյութական կետ:Շարժմանհետագիծ:Ճանապարհ:Հավասարաչափ շարժում:Արագություն:
Ֆիզիկական երևույթները կյանքում
Լաբ. Աշխ.
Ֆիզիկական մեծություններ:Ֆիզիկական մեծությունների չափումը:Չափման սխալ:
Իսահակ Նյուտոն
Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

Աշխարհագրություն

Արդյունաբերություն
ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բնական ռեսուրսների տեղաբաշխումը
Բնական ռեսուրս
Ինքնաստուգում 2․ 7-րդ դասարան
Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը
Բնակչության սեռատարիքային կազմ: Աշխատանքային ռեսուրսներ
Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները
Բնակչության վերարտադրությունը
Աշխարհի բնակչության թիվը և շարժը
Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը

Պատմություն

Հայաստանը VI դարում
Վահանանց ապստամբությունը
Վարդանանց պատերազմը
Թագավորության պահպամնման վերջին փորձերը
Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար։ Տիրան, Արշակ II, Պապ
Առաջադրանք 7-րդ դասարան, սեպտեմբերի 1-5-ը

Կենսաբանություն

Ծածկասերմ բույսերի բազմացումը
Նոյեմբերի ամսվա ամփոփում
Մերկասերմեր
Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը
Պտերներ
Մամուռներ և ջրիմուռներ
Մամուռներ
Սեպտեմբեր ամսվա ամփոփում
Սնկեր
Բակտերիաներ








Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Վ․ Սարոյանի «Բան ունեմ ասելու»-գրավոր վերլուծություն-Վ․ Սարոյանի «Բան ունեմ ասելու»

Ստեղծագործական, թարգմանչական աշխատանքներ՝ ըստ ընտրության, Անհատական նախագծեր

Փիրըլ Բաքի «Սուրբծննդյան օրվա առավոտը» պատմվածքի առաջադրանքներ-Փիրըլ Բաքի «Սուրբծննդյան օրվա առավոտը»

Փիրըլ Բաքի «Սուրբծննդյան օրվա առավոտը» — գրավոր վերլուծություն

Գործնական քերականություն (դեկտեմբերի 12)-Գործնական քերականություն 13

Ստեղծագործական աշխատանք` «Ամփոփելով 2022-ը»-Ամփոփելով 2022-ը

Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»-գրավոր վերլուծություն

Շառլ Ազնավուր «Սուրբծննդյան անսովոր ընթիք»-գրավոր վերլուծություն

Գործնական քերականություն (դեկտեմբերի 19)-Գործնական քերականություն 14