Գործնական քերականություն 18

1.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:

Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
– Սևանից ՝ Հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը։

Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
-Տղան մոտեցավ արքայադստերը ՝ չարաճճի գեղեցկուհուն։

Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
-Զորքը պաշարում է Նինվեն ՝ երկրի մայրաքաղաքը ու սպասում նոր հրամանի։

Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից:
-Կինը հարևանաին բողոքում է Նազարից ՝ իր ոչ ու փուչ մարդուց։

Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
-Սաքոն՝ Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում։

 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
-Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի ՝ իր հայրենիքի թշվառ վիճակից։

Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
-Ծերունին հաճախ էր Կարոյով ՝ իր թոռնիկով հպարտանում։

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:-Միքայելը ՝ եղբայրս, երեկ մեր տանն էր։

Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:– Տանտիրուհուց ՝ կնոջից, հեռագրի էր ստացել։

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:-Տղան անհամբեր սպասում էր Սևուկի ՝ շան երևալուն։

Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
-Մայրը որդուց ՝ Սեմից, արդեն երկար ժամանակ լուր չուներ

Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:
-Քուռկիկ Ջալալին առագ մոտեցավ տիրոջը ՝ Դավիթին։

Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:
– Հրազդանը ՝ գետը, Երևանով է անցնում։

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը` բարեկամս, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`
ձայնը, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`
իբրև տածքը գեղցկացնող իր:
Պահակը`
իբրև պատասխանատու, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`
:
Հարցերին պատասխանող պարոնը`
դերասանը անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ ամառ էր , այնուամենայնիվ եղանակը անձրևոտ էր:
Թեպետ անձրևում էր, սակայն մենք շարունակում էինք խաղալ:
Չնայած որ շատ դժվարություններ առաջացան, բայց ուրախ ժամանակ անցկացրեցինք:
Թեև տխուր էր, բայց և այնպես ուրախ տեսք ուներ:

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե սոված ես, ապա գնա տուն և կեր:
Քանի որ անձրև էր, հետևաբար չզբոսնեցինք։
Որովհետև երեկ ուշ տուն վերադարձավ, ուստի այսօր հոգնած է:
Քանզի………………., ուրեմն………….:

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր, մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում, ինչ-որ կետի: Ոչ ոք, չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել, ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով, ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Գործնական քերականություն 17

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողը ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություններ (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոններով (թափ, ոն), բնակավայրում (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոններով (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդությունների (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

2.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան պայծառ էր, ինչքան (որքան) արևը:

Այնպես անուշ էր, ինչպես ծաղիկը:

Այնտեղ , որտեղ (ուր)…………:

Երբ խոսեց, հենց այդ ժամանակ բոլորը լռեցին:

Հենց որ …………, ……………….:

……………….., այնպես որ…………..:

……………….., մինչդեռ………….:

Քանի դեռ…………,…………:                                           :

…………………., թե………………:

3.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը` ո՞ր, բերել էին գիշերը:

Հեռագիրը ՝ կապույտ պատյանով, բերել էին գիշերը:

Ծաղիկը` ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:

Ծաղիկը` կանաչ, դաշտում կարծես միակն էր:

Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞:

Աշունը շուկան լցրել է մրգերով` համեղ:

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞:

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` տախծոտ:

Մի ժպիտ` ինչպիսի՞, թառել էր դեմքին:

Մի ժպիտ` պայծառ, թառել էր դեմքին:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր որոշիչները և հատկացուցիչները։

Վիլյամ Սարոյան «Գյուղացին»

5.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Գործնական քերականություն 16

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:
    • Ո՞ւմ-նրա աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
    • Միշտ հիշում է ո՞ւմ-մոր խոսքը:
    • Ինչի՞-ծովի ջուրը բարձրացել էր ձնհալից:
    • Ինչի՞-ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
    • Ինչի՞-Փարիզի փողոցները լայն էին և ուղիղ:
  2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:
    • Ուժեղ լույսի պատճառով շատ խորն էին իջել:
    • Սիրով կարդում էր Սևակի բանաստեղծությունները:
    • Այդ երեկոն շատ խաղաղ էր:
    • Բակի խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
    • Ծառաները հրամանները շատ արագ էին կատարվում:
  3. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:
    • Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
    • Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
    • Հողի ՝ սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
    • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքը ծածկող ծուխն՝ ու հրաբխային մուրը:
    • Անձրևների և հալոցքի ջրի՝ լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  4. Ղազարոս Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածից դո՛ւրս գրել 4-5 նախադասություն, որտեղ հատկացուցիչ-հատկացյալներ կան և ընդգծել դրանք։

«Ուսումնական գարուն»  2024

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը 

  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:

Պտամվածքը մի ճայի մասին է, որը շատ էր ուզում կարողանալ բարձր թռչել։ Նրա անունը Ջոնաթան է։ Նա ամեն օր փոձում էր մի նոր բան սվորել։ Ցավոք նրա երեմաը դա չէր ընդունում և նրանք աքսորեցին նրան։ Բայց Ջոնաթանը չհանձնվեց և շարունակեց սովորել ու հասավ իր երազանքին։ Մի քանի ամիս անց նա դարձավ ամենաարագ թռչող ճայը, այդ պատճառով նա հայնտվեց մի երամում, որտեղ բոլորը իր նաման էին և այնտեղ նա սովորեց ավելի արագ թռչել։ Այն տեղ սովորելուց հետո նա վերադարձավ Երկիր և սկսեց սովորեցնել արագ թռչել մնացած ճայերին, ովքեր նունպես այքսորյալներ էին։

  • Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:

    Ջոնաթան-նպատակասլաց, բարի, նա չէր հանձնվում և գնում էր առաջ, հետաքրքրասեր, մկիշտ լուծում էր գտնում, որպեսզի հասներ իր երազանքին
  • Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:

    Իմ կարծքով պատմվածքի ասելիքն այն է, որ պետք չէ հանձնվել և հուսահատվել, միշտ պետք է հավատաս ինքտ քեզ և քո ուժերին ու հասնես քո նպատակին։ Չպետք է նմանվես ուրիշներին և լսես նրանց, ովքեր դեմ են քո մտահաղացմանը։ Եվ պետք է ուրիշներին ոգեվորես քո արարքով, որպեսզի իրանք քեզնից օրինակ վերցնեն և քեզնից սովորեն։
  • Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:
  • Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած  տպավորություններով:

Գործնական քերականություն 15

1․ Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել-որոշել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող-առհամարող  մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել-հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս-առաջանում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից-վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի-վախենալու օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական (Իրան, ական),միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանության (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Պարզ-գազան, ճամփա, ուժ, զոհ, նավ։
բարդ-մայրցամաք, նախաճաշ, արտասահման, նավահանգիստ, վերադարձ մայրաքաղաք, օտարամոլություն։
ածանցավոր-գոյություն, ցնցում, նավակ, հայրենիք։
բարդածանցավոր-ողբերգություն, օտարամոլություն։

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ-հայուհի, Հայաստան, հայոց, հայություն
դպիր-դպրոց
այգի-այգեստան
հնոց-հնություն
բույր-բարաստան
ծառ-ծառաստան
բժիշկ-բժշկուի, բժշկություն
պարսիկ-պարսկուհի, Պարսկաստան

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

Գործնական քերականություն 14

1․ Նախադասությունների կողքը գրի՛ր տեսակները։

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։(պարզ) Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում…(բարդ) Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին(բարդ)։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… (բարդ) Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։(պարզ)

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․(պարզ)

Ամենքը գաղթականներ էին։(պարզ) Նոր էին Թիֆլիս հասել։(պարզ) Զանոն էլ նրանց հետ էր։(պարզ) Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։(պարզ ընդարձակ)

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․(բարդ) Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։(պարզ ընդարձակ)

2. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք-Եկենք փորձենք արդար դատել։
            Աղջիկները կպատմեն-Աղջիկները կպատմեն այսօրվա ֆիլմի մասին։
            Մեծերը կլսեն-Հուսամ մեծերը կլսեն իմ պատմությունները։
            Կընտրեք-Այսօր մենք կնտրենք լավագույնին։
            Ճամփորդը վերադարձավ-Ճամփորդը վերադաձավ երկար ճանապարհորդությունից հետո։

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)

Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում:

Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)

Փաթեթում գավազան էր, թասակ ու թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:


Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)


Մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել:

Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)


Բեռնատարները եկան:

Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)


Մի րոպե նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ:


Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)


Ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին:

Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)


Հավաքեցինք և ճամփա ընկանք:

4. Նախադասության ընդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:


Առաջին նախադաությունում խոսքը ուղղված է մեկ այլ մարդու, իսկ երկրորդում գրված է, որպես տեղեկություն։

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):


Այդ օրվանից մինչև այսօր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):


Առաջին նախադաությունում խոսքը ուղղված է երեխաներին, իսկ երկրորդում գրված է, որպես տեղեկություն։


Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին։


Առաջին նախադաությունում տրվում է հարց և ուղղված է ֆուտբոլիստին, իսկ երկրորդում հարց, որը ուղղված է քեզ։

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:


Ֆուտբոլիստների շապիկների վրա, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:


Առաջին նախադաությունում խոսքը ուղղված է մեկ այլ մարդու, իսկ երկրորդում գրված է, որպես տեղեկություն։


Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:


Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները։


Առաջին նախադաությունում տրվում է հարց և ուղղված է մեկ այլ անձի, իսկ երկրորդում հարց, որը կոնկրետ ողղված չէ որյևէ մեկին։


Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ  կողմնորոշվեն:


Համարները, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ  կողմնորոշվեն:


Առաջին նախադաությունում խոսքը ուղղված է փոքրիկին, իսկ երկրորդում գրված է, որպես տեղեկություն։

5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
            
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
            
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:


Նախադասություների մեջ ընդգծված բառերը ցույց են տալիս, թե ում է ուղղված խոսքը։

6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:

7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            Պապի՛կ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Հայրի՛կ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, մայրի՛կ:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, քույրի՛կ:
            Գիտե՞ս, Լևո՛ն, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, տատի՛կ հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն  փիլիսոփա:
            
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ            պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Ա․ խմբի կոչակաները հնչում են ավելի հրամայական ձևով, իսկ Բ․ խմբի կոչակաները հնչում են ավելի սիրալիր։

Փետրվար ամսվա հաշվետվություն

Գործնական քերականություն 13

1. Պարզ ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ պարզ համառոտ։

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում:

Փարոսը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր:

Սարի լանջից ջուրը գոչգոչալով իջնում Էր:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, փիղը կնճիթ չուներ։

2.Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
 Ու բոլորն էլ.
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:


Նա բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի

Բանտարկյալները թագավորին ինչպե՛ս ընդունեցին:


Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:

Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:


Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնել։

Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:


Նա հանգիստ նստած էր անկյունում և ծպտուն չէր հանում։

Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

Թագավորը որոշեց բաց թողնել երիտասարդ բանտարկյալին։

 3.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:

Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից   Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
— Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:

Նվարդ Թումանյանի հուշերը Հովհաննես Թումանյանի մասին

Մասնակիցներ՝ Նարե Խաչատրյան, Մարիա Մարտիրոսյան և Կատրին Ղարիբյան

1911 թ. հունիսի 20-ին, Ղազարոս Աղայանի թաղումից հետո, հայրիկի հետ մեր տուն եկան Ավետիք Իսահակյանը Ավետիս Ահարոնյանը, Դերենիկ Դեմիրճյանը և էլի ուրիշներ։ Ճաշեցին հայրիկի սենյակում: Որտեղից որտեղ խոսք ընկավ խանդի մասին, հայրիկն ասաց մայրիկի մասին. «Նրա լավ կողմն էն է, որ խանդել չի իմանում»:

Երեկոյան դուրս եկան պատշգամբ, պարզ, լուսնյակ գիշեր էր: Ընթրիք արին, խորոված կերան, գարեջուր խմեցին:

Ուշ գիշեր էր, երբ գնացին կայարան Իսահակյանն ու Ահարոնյանը, որոնք նույնպես դատի տակ էին և ազատված դրամական գրավականով, դատավարությունից խուսափելու համար որոշել էին Ղարսի վրայով Թուրքիա անցնել և այնտեղից՝ Եվրոպա: Համոզում էին, որ հայրիկն էլ իրենց հետ դիմի փախուստի, բայց նա չհամաձայնեց:

***

Մեր բնակարանից իջնելիս Իսահակյանն ասաց․ «Ո՞վ է իմանում, մեկ էլ ե՛րբ ենք այս սանդուղքներով իջնելու-բարձրանալու…»

1911 թ. նոյեմբերի 7-ին հայրիկին բանտարկեցին երկրորդ անգամ: Մեկուկես ամիս Մետեխի բանտում պահելուց հետո, դեկտեմբերի 19-ի գիշերը քաղաքում լուր տարածվեց, որ բոլոր բանտարկյալներին Մետեխի բանտից տանելու են կայարան, այնտեղից ապրանքատար վագոնով՝ Պե տերբուրգ՝ դատավարության:

Մենք բոլորս՝ մայրիկն ու երեխաները, ինչպես մյուս բանտարկյալների հարազատները, առավոտից մինչև երեկո Մետեխի բանտի մոտի փողոցներում ու նրբանցքներում անցկացրինք: Անհամբեր սպասում էինք բանտարկյալների դուրս բերելուն:

Օրը մթնում էր արդեն, երբ բանտի դռները ճռնչալով բացվեցին… 

Մեզ վրա շատ ծանր ազդեց բանտարկյալների ոտքերի շղթաների զրնգոցը. գնում էին շարքերով շրջապատված հրացանավոր ոստիկաններով: Հայրիկը և մի երկու հոգի առանց շղթաների էին։ Ասում էին, որպես ազնվական ծագում ունեցողների, ազատել էին շղթաներից:

Մի որոշ հեռավորության վրա ցրված, մթության մեջ, մայթերով գնում էինք նրանց զուգընթաց և հեռվից հետևում հայրիկին, որ գոնե հայացքով հրաժեշտ տայինք նրան։ Քայլում էինք զգուշությամբ, վախենալով ոստիկաններից: Երբ հասանք Չերկեզովսկայա փողոցը անզգուշաբար մոտեցա բանտարկյալների շարքին, հայրիկն ինչ-որ բան էր ուզում հասկացնել, ասել, ըստ երևույթին, որ տուն գնանք, ցրտին դուրսը չմնանք: Ոստիկաններից մեկը նկատեց, հրացանն ուղղեց դեպի ինձ, ես փախա և մտա մոտակա դեղատունը։ Երբ իմ թաքստոցից դուրս եկա՝ կալանավորներն արդեն շատ էին հեռացել, այլևս չէի կարող հետևել նրանց:

Հիշում եմ, երբ հայրիկին Պետերբուրգ էին տարել դատավարության, մայրիկը կատակով ասում էր. «Է, ինքը հնարավորություն չունեցավ իր միջոցներով գնալու, գոնե էսպես աշխարհ կտեսնի»:

Վ․ Տերյան․ Կարծես թե դարձել եմ ես տուն, Այստեղ է լացել իմ մայրը, Հիշում եմ ինչպես այն ուշ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։

Մորմոք-ցավ
ավեր-նշան
ոսկևորվել-ոսկեզօծել
մուժ-մշուշ

2․ Ի՞նչ ընդհանրություն կա այս բանաստեղծությունների մեջ։

Իմ կարծիքով այս բանաստեղծությունների ընդհանրությունը Տերյանի մայրն է, քանի որ այս բանաստեղծություններում նա խոսում է մոր մասին։ Նաև նա խոսում է հայրենիքի մասին։ Ինձ թվում է, որ Տերյանը մոր մասին բանաստեղծությոնները հրատարակել է հայրենասիրական բանաստեղծությունների շարքում, քանի որ Տերյանի համար մայրը իր հայրենքին է։

3․ Գրավո՛ր վերլուծիր բանաստեղծությունները։
4․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, անգիր սովորի՛ր։
5․ Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր բանաստեղծություններից մեկը։

https://on.soundcloud.com/aMXgk