Հորինած ստեղծագործություններ

Իմ ճամաբարային առօրյան

Դպրոցում ուսումնական ճամբարը  սկսվեց մայիսի 27-ին։ Մենք ճամբարի ընթացքում և՛ դաս էինք անում, և՛ ճամփորդում, և՛ լողում։ Մի անգամ գնացինք Տերյանի այգի՝ հեծանվաերթի։ Ամբողջ ճանապարհը հեածանիվ վարելով անցանք։ Հետո մի քիչ էլ այգում վարեցինք։ Հեծանիվ վարելը ինձ համար բարդ չէր, քանի որ ազատ օրերին շատ եմ վարում և սիրում։ Մի ուրիշ օր գնացինք Ծաղկեվանք։ Բարձունք հաղթահարեցինք, մտանք Կույս Վառվառայի քարայրը։ Հետո մաքրեցինք շրջակա միջավայրը։ Շատ լավ օր անցկացրեցինք։ Ամենից շատ ինձ եկսվ լողը։ Այդ օրերին ես շատ լողացի բացօթյա լողավազանում։ Մեր ուսումնական  ճամբարը  ավարտվեց հունիսի-7-ին և մենք այդ օրը մասնակցեցինք ընկեր Սեդայի և ընկեր Սմբատի հարսանիքի արարողությանը։

Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Ես երեկ իմ մայրիկի և իմ դասընկերների հետ գնացել էի Ծաղեվանք ։ Մեզ հետ նաև եկել էին 3-1, 2-1 և 2-2  դասարանները: Մենք ընդհանուր պարապմունքից հետո նստեցինք  դպրոցի երթուղայինները և ճամփա ընկանք։ Ուրախ և երկար ճանապարհից հետո հասանք Ծաղկեվանք։ Այնտեղ մենք նախաճաշեցինք, որից հետո բարձրացանք Կույս Վառվառայի քարայրը։ Այնտեղ ընկեր Կարինեն մեզ պատմեց ամբողջ պատմությունը այդ վայրի մասին։ Նաև երգեցինք, սուրբ ջուր խմեցինք։ Հետո  գնացինք ծաղիկներ հավաքելու և մաքրելու շրջակա միջավայրը։ Վերադարձի ճանապարհին կանգ առանք Կարբիում և հարցազրույց վերցրոցինք գյուղացիներից։ Մի փոքր հանգստից հետո վերադարձանք մեր դպրոց։ Մենք շատ լավ օր անցկացրեցինք, որը դեռ երկար կմնա իմ հուշերում։ Այս ճամփորդությունը և՛ ուսուցողական էր, և՛ հաճելի, և՛ շատ օգտակար ինձ համար։

Հեծանվաերթ դեպի Տերյանի այգի

Ես երեկ իմ դասարանի հետ առավոտյան ընդհանուր պարապմունք արեցի։ Հետո մեր դասարանից չորս տղա գնացին Մայր դպրոցից հեծանիվներ բերելու մեր դպրոց։ Հետո մենք բաժանվեցինք։ Դասարանի մի կեսը հեծանիվ էր քշում, իսկ մյուս կեսը վազում էր։ Հետո հասանք Տերյանի այգի, այնտեղ նկարեցինք։ Հետո վերադարձանք դպրոց։ Մեզ հետ նաև 3-1 դասարանն էր։

Նամակ հարսին և փեսային

Սիրելի հարսիկ ջան, քեզ հաջող կյանք, լինես ուրախ, զվարթ, հոգատար, խնամքով, խելացի, շնորհքով, առողջ երեխաներ ունենաս, լավ աշխատանք քեզ գտնես, համով ուտեստներ պատրաստես։

Սիրելի փեսա ջան, լինես առողջ, խնամքով վերաբերվես հարսիկին, հոգատար լինես, հարուստ և շատ աշխատես։

 

Փոքրիկ Իշխան

1․ Փոքրիկ Իշխան, ինչո՞ւ էիր հենց գառնուկ ուզում նկարել։

2․ Փոքրիկ Իշխան, իսկ որտե՞ղ են քո մայրիկն ու հայրիկը։

3․ Փոքրիկ Իշխան, իսկ դու ի՞նչ ես ուտում։

 

Ես աշխատում եմ բլոգով

Ես աշխատում եմ բլոգով, շատ հաճախ նյութեր եմ հրապարակում, նկարներ եմ տեղադրում։ Իմ բլոգն ինձ համար շատ մեծ, շատ կարևոր նշանակություն ունի։ Ամենասիրելի բաժինը Հորինում եմ բաժինն է։ Բլոգի նախագծերից մասնակցել եմ Դիջիթեքին։ Երբ ազատ ժամանակ եմ ունենում, ես շրջում եմ ընկերներիս բլոգներում։ Բլոգում աշխատելիս դժվարություններ գրեթե չեմ ունենում։

 

Իմ աշխարհը

Իմ աշխարհի տները, դպրոցներն և մանկապարտեզները կառուցված են շոկոլադից, կոնֆետներից և ուտելիքներից։ Իմ աշխարհի դպրոցներում սովորում են գրել, կարդալ, լողալ, հեծանիվ վարել և հաշվել։ Իմ աշխարհում ապրում են փերիներ, կախարդներ, մարդիկ, կենդանիներ, թագավոր և թագուհիներ, գիտնականներ, աստղագետներ, իմաստուններ: Իմ աշխարհի ամեն մի ընտանիքում ապրում է 2-5 երեխա։ Աշխարհի այգիներում անպայման պիտի լինեն սրճարաններ, խաղահրապարակներ և լիքը ծառեր։

 

Ի՞նչ կլիներ, եթե․․․

Եթե բոլոր գույները հանկարծ անհետանային, աշխարհում ամեն ինչ անգույն կդառնար և տգեղ կլիներ։

Եթե մարդիկ թռչել կարողանային, ապա նրանք չէին օգտվի ինքնաթիռներից և ուղղաթիռներից։  Կյանքը շատ հետաքրքիր կլիներ։

Եթե արևը որոշեր արձակուրդ գնալ, երկրագնդի վրա միայն ցուրտ կտիրեր, լույս չէր լինի, ամեն ինչ շատ մռայլ կլիներ։

 

Զատկական հանելուկներ

Այն ինչն է, ինչը,

Մայրիկը ներկում է Զատկին՝ կարմիր, կապույտ, կանաչ․․․

Երեխաները կռվում են, կոտրում և ուտում։

Ձու

Ի՞նչ են խմում մեծերը տոն օրերին, ուրախ առիթներին՝ սպիտակ և կարմիր,

Լինում է խաղողի և նռան։

Գինի

Այն ի՞նչն է, ի՞նչը,

Սպիտակ է և պուտավոր,

Եփում են Զատկի տոնին

Ուտում են նաև լավաշով։

Բրնձով փլավ

 

Զատկական խնդիրներ

Մայրիկը ներկեց 10 ձու կարմիր գույնով, իսկ տատիկը ներկեց 20 ձու՝ կանաչ գույնով։ Քանի՞ ձու ներկեցին մայրիկն ու տատիկը միասին։

Տատիկը թոռնիկների համար մաքրեց երեք ձու։ Այդ  ձվերը տատիկը կիսեց երկու մասի։ Քանի՞ ձվի կտոր ստացվեց։

Արամն ուներ 40ձու։ Նա տվեց 10 ձու Տիգրանին և 20 ձու Անիին։ Քանի՞ ձու մնաց Արամի մոտ։

 

Կրթահամալիրի յոթ հրաշալիքները

1․Ծառերը, որովհետև ծառերը մեզ մաքուր  օդ են տալիս և բերք

2․ Ատին, որովհետև նա հսկում է տարածքը, երբ մենք տուն ենք գնում

3․ Նոթբուք, նեթբուք և պլանշետները, որովհետև երեխաները նրանցով են աշխատում

4․ Կրթահամալիրի երթուղայինները, որովհետև այն երեխաները, որոնք օգտվում են երկարօրյա ծառայությունից, կարողանում են տուն հասնել

5․Օտար լեզուները, որովհետև երեխաները իմանում են նոր բաներ և սովորում են խոսել այդ  լեզուներով

6․ Ընդհանուր պարապմունքը, որովհետև այնտեղ երեխաները սովորում են նոր երգեր և պարեր

7․ Լողավազանը, որովհետև լողորդ երեխաները կոփվում են և քիչ են հիվանդանում։

Ապրիլի 1, երկուշաբթի

Այսօր ես դպրոցում  մասնակցեցի ընդհանուր պարապմունքին։ Ընտրության ժամանակ ես կրկնեցի իմ անցած երգերը և մեկ նոր երգ սովորեցի։ Անգլերենի ժամանակ ընկեր Հայկուհին պատմեց, թե ինչպես են անգլիացիները նշում զատիկը և ասաց, որ Անգլիայում և Ամերիկայում  ձվերը բերում են նապաստակները, իսկ ռուսերենի ժամանակ ես ասացի իմ անգիրը, որը հանձնարարված էր սովորել գարնանային արձակուրդի ընթացքում։ Մայրենիի ժամանակ ընթերցեցինք տիար Բլեյանի բլոգը։ Այսօր այսքանը։

 

Շել Սիլվերսթին․ Անձնվեր ծառը

Գարնանային արձակուրդների ժամանակ ես ընթերցել եմ Շել Սիլվերսթինի <<Անձնվեր ծառը>> արձակը։ Գլխավոր հերոսներն են՝ տղան և ծառը։ Գիրքը սովորեցնում է ծնողի և զավակի, Մայր բնության և Մարդու միջև սիրո և հավատարմության գաղափարը։ Ինձ հատկապես դուր է եկել հետևյալ հատվածը՝ <<Ժամանակին մի ծառ կար․․․ ՈՒ ծառը սիրում էր մի փոքրիկ տղայի։ ՈՒ ամեր օր տղան գալիս էր ծառի մոտ ու հավաքում ծառի տերևները և թագ սարքում դրանցով, և իրեն անտառի տիրակալ կարծում>>։ Ծառը շատ բարի էր, միշտ օգնում էր տղային դժվար պահերին, իսկ տղան միշտ իր մասին էր մտածում, անգամ կտրեց ծառի ճյուղերը և բունը, նավարկեց հեռու, որ երջանիկ լինի։ Սակայն մի օր տղան վերադարձավ շատ հոգնած։ Նա ուզում էր նստել մի հանգիստ տեղ, և ծառը ասաց, որ տղան նստի իր կոճղին և հանգստանա։ Եվ տղան նստեց կոճղին։ Եվ ծառը երջանիկ էր։ Իմ կարծիքով սա հրաշալի պատմվածք էր, որտեղից մենք շատ բան կարող ենք սովորել բարության և սիրո մասին։ Խորհուրդ կտամ ընկերներիս անպայման ընթերցել այն։

Հանդիպում տիար Բլեյանի հետ 

Մենք երեկ հանդիպեցինք տիար Բլեյանի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Հյուսիսի Էստրադայում։ Մենք ընթերցեցինք ուսումնական պլանը, իսկ հետո քննարկեցինք, առաջարկներ արեցինք և հարցեր տվեցինք։ Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Ես շատ ուրախ էի, որ մեզ նման հնարավորություն տրվեց:

Մենք այսօր այցելեցինք Ագարակ։ Այնտեղ տեսանք ձիեր, նրանց անուներն էին՝ Մաշա, Գեներալ, Պոնի, Ջենի, Խըզբըզ։ Նաև հանդիպեցինք սիրամարգի, տեսանք հավեր, բադեր, սագեր, աքաղաղներ և շներ։ Մեզ ընկեր Էդգարը պատմեց, թե ինչքան օգտակար է ձիերի հետ շփումը։ Հետո մենք նկարվեցինք ձիու հետ, որի անունը Մաշա էր։

ՈՒսումնական պլան

Ես առաջարկում եմ, որ ընտրություն առարկայում ընդգրկվի նաև շրջակա միջավայր առարկան, աղջիկներ համար լինի կար ու ձև առարկան, իսկ տղաների համար՝ կահույքագործություն։

 

Գովք Արարատիս

Ես պարծենում եմ քեզանով, ի՛մ Արարատ, ես հիանում եմ քեզանով։ Դու այսօր այնքան պարզ ես երևում, որ ես նայում եմ ու չեմ կշտանում։ Քո գագաթի վրա այնքան ձյուն  կա,  որ ես ուզում եմ բարձրանալ և ձնագնդի խաղալ։

 

Նամակ ծառին

Ես ուզում եմ, որ մենք ունենանք սեփական տուն, ես այնտեղ տնկեմ և աճեցնեմ  տանձենի, խնձորենի և այլ տեսակի ծառեր։ Ինձ կօգնեն փոքրիկ եղբայրս և փոքրիկ քույրիկս։ Ես կխնամեմ քեզ, կհետևեմ, կջրեմ, չորացած ճյուղերը կկտրեմ և բերքդ կհավաքեմ։

 

Անխելքներն ու իրենց թագավորը

Ժամանակով մի թագավորություն կար։ Այդ թագավորության անունը «Անխելքների թագավորություն» էր։ Մի անգամ անխելքների թագավորը հրամայում է, որ անխելքները գնան,  գտնեն Աստծուն և ասեն իրենց դարդը։ Այդ թագավորությունը շատ աղքատ էր։ Անխելքները գնացին Աստծուն գտնելու։ Գնացին, շատ թե քիչ, հանդիպեցին մի գետակի։ Գետակը կանգնեցրեց նրանց ու ասաց․

-Ու՞ր եք գնում, ճամփորդնե՛ր,-հարցրեց գետակը։

-Գնում ենք Աստծու մոտ,-պատասխանեցին անխելքները,-դարդ ունենք ասելու։

-Դե կանգնե՛ք, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ։ Որ գտնեք Աստծուն, ասեք՝  մի գետակ կա անտառի խորքում, ամառ-ձմեռ չոր է ու սառած։ Էդ ի՞նչ բան է, ի՞նչ պետք է լինի նրա ճարը։

-Կասենք,- պատասխանեցին ճամփորդները ու շարունակոցին իրենց ճամփան։

Շուտով անխելքները գտան Աստծուն։ Նրանք մոտեցան, խոնարհվեցին և ասացին․

-Բարի օր, Տե՛ր Աստված։

-Հազար բարի։ Ի՞նչ խնդրանքով եք եկել։

-Այն խնդրանքով, որ օգնես չոր և սառած գետակին։ Խեղճը ինչքա՞ն պետք է այդպես մնա։

Աստված խոստացավ օգնել գետակին, անխելքներն էլ նույնիսկ մոռացան պատմել իրենց դարդը ու վերադարձան պալատ։

 

Նամակ Թումանյան պապիկին

Թումանյան պապիկ, Ձեր հեքիաթները թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար շատ հետաքրքիր են։  Իմ դպրոցում հիմա Թումանյանական օրեր են։ Իմ փոքր եղբայրը երբեմն  խնդրում է, որ ես նրա համար կարդամ Ձեր հեքիաթները։ Մենք Ձեր ծննդյան առթիվ Մատենադարանի մուտքի մոտ կարդացել ենք Ձեր մանկական բանաստեղծությունները։

 

Փետրվարի 19

Այսօր Հովհաննես Թումանյանի 150 ամյակի կապակցությամբ մենք Մատենադարանի բակում Թումանյանական ընթերցումներ արեցինք, որից հետո Խամաճիկների թատրոնում դիտեցինք Իսկական ընկեր ներկայացումը։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։ Ներկայացման գլխավոր հերոսներն էին՝ ոզնին և շունը։ Ոզնին փնտրում էր իսկական ընկեր, սակայն այն իր կողքին էր։ Ոզնին շնիկին չէր նկատում և ուրիշների մեջ էր լավ ընկեր փնտրում, բայց ոչ ոք նրա հետ չէր ընկերանում։ Շնիկը երբեք չէր լքում ոզնուն։ Եվ վերջապես ոզնին որոշում է ընկերանալ շնիկի հետ։ Ներկայացումը ուսուցողական էր։ Այն մեզ սովորեցրեց, որ լավ ընկերները հենց մեր կողքին են և պետք է նրանց նկատել ու գնահատել։

Իմ դպրոցում հունվար ամսին ձմեռային ճամբար էր։ Ճամբարը սկսվեց հունվարի ութից։ Ճամբարի ժամանակ ես իմ դասարանցիների հետ ճամփորդեցի, Ջրվեժի անտառապարկում եղա, սահադաշտ գնացի։ Ես ինձ հետ վերցրել էի փոխնորդ հագուստ և ուտելիք։ Ես սահել գիտեմ և իմ ընկերներին էի օգնում սահել։ Ինձ շատ դուր եկավ ձմեռային ճամբարը։

 

Դդմային խնդիրներ

Եթե 1կգ դդումն արժե 1000դրամ, ապա 2կգ դդումը քանի՞ դրամ կարժենա։

Տատիկը ջերմոցից բերեց տասը դդում, իսկ պապիկը՝ քսան դդում։ Տատիկը երեք դդում թոռնիկին տվեց, իսկ պապիկը՝ տասը դդում։ Տատիկի և պապիկի մոտ քանի՞ դդում մնաց։

Մայրիկը գնեց քսան դդում, իսկ հայրիկը՝ տասը դդում։ Մայրիկը տասը դդում տվեց քույրիկիս, իսկ հայրիկը հինգ դդում տվեց եղբորս։ Քանի՞ դդում ունեցան եղբայրս և քույրիկս։

Անին աճեցրեց տասը դդում, Սառան աճեցրեց քսան դդում, իսկ Եվան՝ էլի տասը դդում։ Քանի՞ դդում նրանք ունեցան միասին։

 

Չմուշկ

Չմշկավազք սպորտաձևը հնագույն սպորտաձևերից մեկն է։ Չմշկավազքը մարզաձև է, որում անհրաժեշտ է փակ շրջանում հնարավորինս արագ հաղթահարել որոշակի տարածություն սառույցի վրա։ Սովորաբար չմշկավազք սպորտաձևը տեղի է ունենում 400 մետր վազքուղիում։

 

Ճամփորդություն դեպի գեղասահքի դպրոց

Իմ դասարանցիների հետ գնացել էի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց։ Ես սահել      եմ սովորել յոթ տարեկանում։ Սահել եմ Կարապի լճում և Ձմեռային այգում։

Փափուկ ձյուն

Սիրելի ձյուն, ես ուզում եմ, որ այս տարի չհալվես, որ եղբորս և քույրիկիս հետ ձնագնդի խաղամ։ Այսօր դպրոցում ընկերներիս հետ դուրս եմ եկել բակ և ձնագնդի եմ խաղացել։ Ձյուն,  դու նման ես բամբակի։

Ցանկությունների ծառին կխնդրեի․․․

Ես ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները, մայրիկներն  ու հայրիկները, տատիկներն ու պապիկներն առողջ լինեն։ Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր մարդիկ երջանիկ լինեն։

Առողջ, հարուստ, ուրախ և կիրթ լինեք։ Քույր և եղբայրներ ունենաք և լավ քաղաքում ապրեք։

 

Հաշվետվություն. սեպտեմբեր-դեկտեմբեր

Այս տարի առաջին տարին է, որ ես սովորում եմ այս կրթահամալիրում։ Ես ձեռք բերեցի շատ նոր ընկերներ և գտա ինձ համար շատ լավ դպրոց։ Մեր դպրոցում կարող եմ հեծանիվ քշել և լողի գնալ, որը ես շատ եմ սիրում։ Սա ինձ համար մեծ ձեռքբերում էր։ Նաև այս ժամանակահատվածում սովորեցի ավելի վարժ օգտվել համակարգչից։ Դասարանցիներիս հետ սեպտեմբերին գնացի Մեղրաձոր, որտեղ բարձունք հաղթահարեցինք,  իսկ դեկտեմբերին գնացինք Հենրիկ Մալյան թատրոն և դիտեցինք Հ․ Թումանյանի Տասը հեքիաթները ներկայացումը։ Այս ընթացքում ես ունեցա իմ անձնական բլոգը և այնտեղ նյութեր եմ հրապարակում։

Նամակ Ձմեռ պապիկին

Սիրելի ձմեռ պապիկ, ես այս տարի քույրիկիս եմ քնացրել, աման եմ լվացել, քույրիկիս ու եղբորս հետ խաղացել և ծաղիկ եմ ջրել։ Ես այսքան լավ արարքներ եմ արել: Ուզում եմ քեզ նվիրել տաք հագուստ, որի վրա պատկերված է Ռուդոլֆ եղնիկը։ Ուզում եմ, որ դու ինձ, եղբորս և քույրիկիս տաք ու գեղեցիկ շորեր բերես։

 

Ներկայացումից հետո

Այսօր գնացել էի Հենրիկ Մալյան թատրոն։ Մենք դիտեցինք Հովհաննես  Թումանյանի <<Տասը հեքիաթ>> ներկայացումը։ Ինձ շատ դուր եկավ այն։ Ինձ շատ հաճելի էր դասարանիս հետ թատրոն գնալը։

 

Ես այսօր լողի պարապմունքի ժամանակ լողացի մեջքի վրա և գլուխս ջրի մեջ։ Ազատ լողի ժամանակ թռիչքներ էինք կատարում և ցատկում ջրի մեջ։ Ես շատ եմ սիրում լողը։ Լողը ինձ կոփում է, աշխուժացնում։ Լողի դասաժամերը իմ ամենասիրելի դասաժամերն են, որոնց ես մեծ հաճույքով եմ հաճախում։

 

Բարի գալուստ, ձմեռ

Սիրելի ձմեռ, ես խնդրում եմ, որ այս տարի քեզ հետ ձյուն բերես, որպեսզի այս ձմեռը տարբերվի անցյալ ձմեռից։ Ես ուզում եմ իմ ընկերների հետ ձնագնդի խաղալ և ձնեմարդ պատրաստել։

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ է

Իմ երկրում ապրում են տիկնիկներ, կենդանիներ, կան նաև փերիներ և կախարդներ։ Բոլորն իրար հետ ընկերություն են անում, նույնիսկ՝ կախարդների հետ։ Նրանք բոլորն իրար սիրում են։

Ես նման եմ

Ես նման եմ քամու։ Ես քամու նման սիրում եմ տերևները դես-դեն փռել։ Ես շատ եմ սիրում քամի, պապիկս էլ է սիրում։

Թթու

Մի անգամ  Լոլիկն ասաց։

– Բավ է կռվենք, պետք է բարիշենք։ Չէ որ ընկերությունը ամենալավ բանն է, իսկ կռվելը՝ վատ է։

– Համաձայն եմ, Լոլիկ,- ասաց Կաղամբը։ Ճիշտ ես ասում։ Ընկեր լինելը ամենալավ բանն է։

– Չէ, դու ես մեղավոր, – ասաց Գազարը։

– Չէ, դու – ասաց Ծաղկակաղամբը։

-Էհ, որոշել էինք, որ չենք կռվի,- ասացին  Կաղամբը և Լոլիկը։

– Լավ, չենք կռվի,- հանկարծ միջամտեցին Ծաղկակաղամբն ու Գազարը։

– Շաատ լավ, – որոշեցին բոլորը:

 

Իմ բակը

Ես ապրում եմ Հարավ Արևմտյան թաղամասում։ Իմ բակում կա տաղավար, այն ինձ շատ է դուր գալիս։ Կա նաև ցայտաղբյուր։ Բակում ես խաղում եմ, շատ ընկերներ ունեմ։ Ինձ դուր չի գալիս, թե ինչպես են մեքենաները կանգնում-կայանում։ Ես կուզեի, որ ամեն մեքենայի վարորդ իր անձնական ավտոտնակն ունենար և իր մեքենան կանգնեցներ ավտոտնակում։

Ինչ կուզեի, որ երկնքից թափվեր

Նայում եմ երկնքին ու մտածում, որ կուզեի երկնքից թափվեր փող, խաղալիք, կոնֆետ, որ  փողով մայրիկիս և հայրիկիս համար նվեր գնեի, խաղալիքներով խաղայի քույրիկիս և եղբորս հետ, իսկ կոնֆետները պահեի տոներին, որ հյուրասիրեի հյուրերին։

 

Հանելուկ

Նա ապրում է երկնքում,

Լինում է շրջանաձև կամ կիսաշրջան,

Նա կարող է կարմրել,

Շատ փոքր է Արևից։

Մի երգի պատմություն

Իմ  սիրած երգը  Կաքավիկն է, որի հեղինակը Սողոմոն Սողոմոնյանն է, այսինքն Կոմիտասը։ Այդ երգը շատ գեղեցիկ երգ է, նա ունի շատ նուրբ երաժշտություն։

Ես

Ես Ղարիբյան Կատրինն եմ։ Ես ունեմ մուգ շագանագագույն մազեր, աչքեր։ Ես ունեմ շատ երկար թարթիչներ, Կառե կտրած մազեր։ Իմ ընտանիքում ապրում ենք յոթ հոգով՝ հայրիկս, մայրիկս, եղբայրս, քույրիկս, տատիկս, պապիկս և ես։ Հայրիկս Արտակ Ղարիբյանն է, մայրիկս Արմինե Առաքելյանն է, եղբայրս Լևոն Ղարիբյանն է, քույրիկս Նենսի Ղարիբյանն է,  տատիկս Սիրան Ասլանյանն է, պապիկս նորից Լևոն Ղարիբյանն է, դե իսկ ես Կատրին Ղարիբյանն եմ։

Իմ աշխարհը

Մեր աշխարհը կլոր է։ Աշխարհը կազմված է հողից  և ջրից։ Իմ աշխարհը կանաչապատ է։

Ողջույն, ես Կատրին Ղարիբյանն եմ:

Leave a comment