Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ․ Հենրի

  1. Կարդացե՛քպատմվածքը: Դո՛ւրս գրեք ձեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել: (Արդի հայերենի բացատրական բառարան)

    գլխանոց-գլխարկ
    երիզվել-
    կուսական-աղջկական
    բարեպաշտություն-մեծարանք
    փոխհատուցվել-
    կոնտրալատոն-
    հաճոյակատար-ուրիշի ցանկությունը կատարելու պատրաստ
    հռետորներ-
    ճառ-հռետորական կանոններով կազմված խոսք
    վերնախավ-վրայի խավ
    պորտաբույծ-ուրիշի հաշվին՝ ուրիշի աշխատանքով ապրող անբան մարդ
    մարկիզ-ազնվականական տիտղոս Արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներում՝ գրաֆի և հերցոգի միջինը

    հաշվենկատ-խնայող
    աղերսագին-աղաչալի
    վեհաշուք-փառահեղ
    ուխտադրժորեն-ուխտադրուժի նման,

  2. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ աղջիկը ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ միջավայրից է։

    Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։


     Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում…— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։

  3. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ տղան ցանկանում է ցույց տալ, որ ինքն աղքատ է։

    Ես,— հայտնեց պարոն Փարքենսթեքերը,— աշխատում եմ ռեստորանում։

    Ոչ, մատուցող չեմ։ Գանձապահ եմ։— Այդ պահին, զբոսայգու հակառակ կողմի երկայնքով, փողոցում շողշողացին էլեկտրական ցուցանակի տառերը. «Ռեստորան …»։— Ես գանձապահ եմ, տեսնում եք, ա՜յ այն ռեստորանում։
  4. Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է աղջիկը։

    Վեհաշուք կեցվածքով աղջիկը սլացավ դեպի վերջալույս։ Երիտասարդը տեսավ, թե ինչպես նրա գեղիրան մարմինն անցավ արահետով և ուղղվեց դեպի անկյունում կանգնած մեքենան։ Փարքենսթեքերն առանց տատանվելու, ուխտադրժորեն սկսեց ծառերի ետևում թաքնվելով գողեգող հետևել նրան՝ ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնելով աղջկան։

    Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

    Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։
  5. Դուրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է տղան։

    Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

  6. Տեղեկություններ հավաքեք հեղինակի մասին։
  7. Ի՞նչ է նովելը։

Классная работа 29.11.2023

Я придумала одну идею, как нарисовать картину а потом передумала.

Мне прислали посылку домой но она была бракована и я переслала её обратно.

Она пришла в парк и перешла дорогу.

Он приложил телефон на стол а потом переложыл в другое место.

Я хотьела приступить к уборке но, не смогла переступить через порог комнаты.

Գործնական աշխատանք

  • Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արևմտյան Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:

    Արևմտյան Եվրոպա

  • Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:

2018թ․-ին Եվրոպան ուներ 23 տրիլիոն դոլար անվանական ՀՆԱ (աշխարհի 1/4-ը): Եվրոպայի ամենամեծ պետական տնտեսություննեը, որոնց անվանական ՀՆԱ-ն 1 տրիլիոն դոլարից ավել է, հետևյալներն են.

Գերմանիա (մոտ 4 տրիլիոն դոլար),
Միացյալ Թագավորություն (մոտ 2․8 տրիլիոն դոլար),
Ֆրանսիա (մոտ 2․8 տրիլիոն դոլար),
Իտալիա (մոտ 2 տրիլիոն դոլար),
Ռուսաստան (մոտ 1․6 տրիլիոն դոլար),
Իսպանիա (մոտ 1․4 տրիլիոն դոլար):
Եվրոպական այլ մեծ տնտեսություններ ունեն Նիդերլանդները, Շվեյցարիան, Լեհաստանը, Շվեդիան, Բելգիան, Նորվեգիան, Ավստրիան, Իռլանդիան և Դանիան: Եվրոպական միությունը (մոտ 16 տրիլիոն դոլար ՀՆԱ) առաջացնում է Եվրոպայի ՀՆԱ-ի 4/5-ը:

ԵՄ-ն՝ որպես ամբողջություն, երկրորդ ամենահարուստ և երկրորդ ամենամեծ տնտեսությունն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետ մնալով մոտ 5 տրիլիոն դոլարով:

  • Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի գործում:
Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական,
ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային
տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը: Եվրոպան գիտությունների,
աշխարհագրական Մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական
արտադրության, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ
«երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների
թատերաբեմը: Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` թե՛ քանակական և թե՛ որակական առումով:

  •  Առաջադրանք 4․ Թվարկել Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները։

Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի՝ Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Մեծ Բրիտանիան ողջ Եվրոպայի այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով , կարող է բավարարել սեփական պահանջները։ Նավթի և գազի մեծ պաշարներ կան Հյուսիսային ծովի ծանծաղուտի բրիտանական հատվածում։ Քարածխի մեծ կուտակումներ կան Միջին Անգլիայում, Հարավային Ուելսում ու Շոտլանդիայում։ Մեծ Բրիտանիա կղզու կենտրոնական մասի երկաթի և գունավոր մի շարք մետաղների հանքավայրերը երկարատև շահագործման հետևանքով գրեթե սպառվել են։

  • Առաջադրանք 5. Գնահատեք Արևմտյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:

Եվրոպայի տնտեսությունը կազմում է ավելի քան 744 միլիոն մարդ 50 տարբեր երկրներում: Եվրոպական Միության հիմնումն ու 1999թ․-ին միասնական արժույթի՝ եվրոյի արտադրությունը մասնակից եվրոպական երկրներին ավելի մոտեցրեց ընդհանուր արժույթի հարմարության միջոցով և հանգեցրեց եվրոպական դրամական ավելի ուժեղ հոսքի: Հարստության տարբերությունը Եվրոպայում կարելի է տեսնել նախկին Սառը պատերազմի բաժանման մեջ, որոշ երկրներով, որոնք խախտում էին բաժանումը: Մինչ շատ Եվրոպական պետություններ ունեն մեկ շնչի հաշվով ավելի բարձր ՀՆԱ, քան աշխարհի միջինն էր և բարձր զարգացած էին Եվրոպական որոշ տնտեսություններ, չնայած իրենց դիրքին Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի համաշխարհային միջինի համեմատ, ավելի աղքատ են:

  • Առաջադրանք 6․ Առանձնացնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայիս բնակչության ձևավորման գործընթացները։ Մեկնաբանել սեռատարիքային կազմի առանձնահատկությունները։
  • Առաջադրանք 7. Համեմատել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները։

    Քանի որ Մեծ Բրիտանիան կղզի է և ավելի կախված է ջրային տրանսպորտից, քան Գերմանիան, 1990-ականներին շահագործման է հանձնվել Լա Մանշի թունելը և ստացել է ցամաքային կապ Եվրոպայի հետ։ Այնուամենայնիվ Բրիտանիայի ապրանքաշրջանառության մեծ է մասը բաժին է ընկնում ջրային տրանսպորտին։ Գերմանիայում ավելի զարգացած է ավտրանսպորտը և երկաթուղին, քանի որ երկիրը գտնվում է ցամաքին։
  •  Առաջադրանք 8. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի խոշոր քաղաքները։

    Մեծ Բրիտանիա

Homework 28.11.2023

Read and match

1.What are the complications of bad sleeping patterns?-B

2. What steps can prepare our bodies for going to sleep?-D

3. What is the impact of sleepless nights at exam time?-E

4. Why is sleep so important for people?-F

5. What can be dangerous about watching a movie late at night?-C

6. In what kind of environment do people usually sleep best?-A

A. It’s common knowledge that people sleep best in a dark room that is slightly cool. It’s important to close your blinds or curtains and make sure they’re heavy enough to block out the light. You can add extra blankets or wear pyjamas if you’re cold. Note that an uncomfortable bed, heat and noise can ruin a good night’s sleep. A TV is also a distraction.

B. If you don’t sleep enough or have a disturbed sleep you can get heart disease, high blood pressure and even diabetes. People who don’t sleep enough get colds and flu more often than those who do. Moreover, recent research proves that poor sleepers gain weight more easily than people who sleep well. Extra kilos are the reaction of the body to the stressful sleepless situation.

C. Think twice before watching a movie late at night. Don’t spend sleeping time on endless computer games. The thing is that by getting up and going to bed at the same time every day, even on weekends, you teach your body to follow a healthy regime. You’ll quickly fall asleep, will have a good night’s sleep and will wake up at the expected time feeling fresh and active.

D. Some easy steps can prepare your body for going to sleep. You probably have some regular bedtime habits, even if you don’t realise it. Brushing your teeth, taking a shower, reading a book and setting your alarm clock may all be part of your evening routine. Remember that you should perform these activities in the same manner and in the same order every night.

E. Sleepless nights at exam time are very bad for students. If you prepare for your exam late at night, it will not improve your performance during the exam. On the contrary, it will affect your ability to concentrate, to react quickly and to analyse information. Recent research shows that the results of the tests written after sleepless nights are lower than usual grades.

F. If you think that during sleep, the brain rests, you’re mistaken. It’s a common myth about sleep. Sleep is definitely needed — but it’s not your brain that needs to rest, it’s your body that needs to relax. Your brain is still working when you’re asleep, controlling physical functions like breathing and your heart beat. However, because the brain does not have to go through the constant stress of thinking, you get up refreshed and recharged.

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Լրացուցիչ աշխատանք․

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:

Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:


3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:



4. Որտե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։

    Ինչպես դարձա սեբաստացի

    Մինչ այս դպրոց գալը ես սովորում էի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում: Երբ ես տեղափոխվեցին երրորդ դասարան, ես ընդունվեցի Մ. Սեբաստացի կրթահամալիր: Անկեղծ, այստեղի մթնոլորտը և դասավանդելու մեթոդները շատ են տարբերվում իմ հին դպրոցից: Մեր դասարանում ևս 2 աղջիկ կա, ովքեր տեղափոխվել այստեղ իմ հին դպրոցից: Գայանեի հետ հին դպրոցում սովորել ենք նույն դասարանում։ Գայանեի հետ ծանոթացել ենք առաջին դասարանի սեպտեմբերի 1-ին և այդ օրվանից մտերիմ ընկերուհիներ ենք։ Այս դպրոցում ես նույնպես ունեմ շատ ընկերներ, որոնց շատ սիրում եմ։

    Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ

    Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:

    Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:

    Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:

    Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը

    1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):

    2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:

    3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:

    Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:

    Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման + նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):

    4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.

    Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին,  հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:

    Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):

    Գործնական քերականություն 7

    1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
    Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
    Ուխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
    Հե՜յ, որտեղ եք:

    2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
    Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… —կոչական
    Բ. ա՛խ, վա՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… —զգացական
    Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ —նմանաձայնական

    3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ, վախ, բը՛զզ, ջա՛ն:

    Պարզ-ա՛խ, վա՛յ, հե՜յ, վախ, բը՛զզ, ջա՛ն:

    Բարդ-վա՛յ-վա՛յ,

    4. Կետադրի՛ր նախադասությունները.

    1. Այ մարդ, ի՞նչ ենք անելու:

    2. Հե՜յ , ուր եք գնում:

    3. Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

    5․ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
    դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։

    Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,
    ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։