Թեման ՝ինքնաստուգում

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Հին աշխարհի մեծագույն մտածող, հույն գիտնական Արիստոտելը (մ․թ․ա․ IV դար) գրել է <<Ֆիզիկա>> գիրքը(<<Ֆիզիկա>> բառն առաջացել է հուներեն <<ֆյուզիս>>՝ բնություն բառից։)

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են Ֆիզիկական

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, մոլորաները։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթ։

6.ինչ է նյութը։

Նյութը այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեղանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսային, լուսային, ատոմային և միջուկային։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Ֆիզիկական մարմինը այն է, ինչ շրջապատում է մեզ։

9.:Բերեք օրինակներ:

10.ինչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երևույթների մասին գիտելիքներ ենք ձեռք բերում դիտարկումների և փորձերի շնորհիվ։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Ֆիզիզկական որոշ երեևույթների ուսումնասիրության համար կատարվում են դիտումներ։ Շատ գիտելիքներ մարդիկ ձեռք են բերել այդ եղանակաով։

Երևույթները հաճախ կարճատև են (օրինակ՝ կայծակը), կամ դրանք միշտ և ոչ ամենուր կարելի է դիտել (օրինակ ՝ բևեռափայլերը, Արեգակի և Լուսնի խավարումները), ուստի ֆիզիկայում բազմաթիվ երևույթների ուսումնասիրության համար կատարվում են հատուկ փորձեր և փորձարարական հետազտություններ։

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած։

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացված տվյալները ՝ գիտնականները հայտնաբերում են օրենք, որոնք բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը բացատրում դրանց պատճառները։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծությունը` նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդուն ված է որպես միավոր:

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

երկարության միավորը` մետր (1 մ),

ժամանակի միավորը՝ վայրկյան (1վ),

զանգվածի միավորը` կիլոգրամ (1 կգ):

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

երկարության միավորը` մետր (1 մ),

ժամանակի միավորը՝ վայրկյան (1վ),

զանգվածի միավորը` կիլոգրամ (1 կգ):

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Յուրաքանչյուր չափիչ սարք ունի սանդղակ:

Նայեք ձեզ լավ ծանոթ չափաքանոնին: Բաժանում ների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միա սին ներկայացնում են քանոնի սանդղակը։

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչ վում է սարքի չափման սահման:

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափ ման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդուն ված է համարել, որ այն հավասար է բաժանման արժե քի կեսին:

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխու թյունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխա նիկական շարժում:

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Եթե մատիտի սուր ծայրը հպենք թղթին և շարժենք, ապա թղթի վրա կմնա մատիտի ծայրի շարժման տեսա նելի հետքը: Մեծ բարձրությամբ թռչող ինքնաթիռը նույնպես իր հետևից թողնում է տեսանելի հետք: Նշված դեպքերում ասում են, որ դիտարկվող մարմինը շարժվում է որոշակի գծով, որն անվանում են մարմնի շարժման հետագիծ:

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Եթե ժամանակամիջոցը նշանակենք է (կարդացվում է՝ տե) տառով, անցած ճանապարհը՝ 8-ով (էս), իսկ արա գությունը՝ v-ով (վե), կստանանք արագության բանաձևը՝ V=S/T

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշ վարկման համակարգում շարժվում է մարմինը:

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հա վատար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկա կան մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամի ջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանա պարհը:

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

սմ, կմ, մ, կմ/ժ, կմ/վ, մ/ժ, մ/վ։

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Եթե հայտնի է հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը, ապա կարելի է հաշվել նրա անցած ճանա պարհը որևէ ժամանակամիջոցում: Արագության բանա ձևից հետևում է, որ՝ S=V*T:

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Եթե հայտնի են արագությունն ու ճանապարհը, ապա շարժման ժամանակը` T=S/V

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը:

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

34․Ինչու՞ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից

Շարժվող ավտոբուսից դուրս թռչելով մերնմարմինը կենթարկեն իներցայի ՝ որի ժամանակ կարող ենք վնասվել:

Leave a comment