Ուսումնական ամառ 2023

Բարև։ Հիմա ես կպատմեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ ամառային հանգիստը։ Այս ամառը ես հիմնականում անցակցրել եմ իմ ընկերների և ընտանիքի հետ։ Ընկերներիս հետ մենք դիտել ենք ֆիլմեր, իսկ ընտանիքիս հետ՝ ճամփորդել։ Նաև ես ընթերցել եմ գիրք՝ Ագաթա Քրիստիի «Հինգ խոզուկներ»։ Ես սկսեցի ընթերցել Ագաթա Քրիստիի «Հետաքննում է Պուարոն» գիրքը, բայց մինչև հանգստի վերջը չավարտեցի և դեռ շարունակում եմ կարդալ։ Հիմա մի փոքր կպատմեմ գրքերի մասին։

«Հինգ խոզուկներ»

Պուարոյին դիմում է երիտասարդ կին՝ Քարլա Լեմարշանը։ Նրա մայրը 16 տարի առաջ դատապարտվել է սեփական ամուսնուն՝ Քարլայի հորը սպանելու համար։ Քարլան պատրաստվում է ամուսնանալ. նա վախենում է, որ մոր կողմից հոր թունավորման փաստը վատ ազդեցություն կունենա իր ամուսնության վրա։ Մահվանից 16 տարի առաջ մայրը նրան նամակ է գրել, որտեղ խոստովանում էր իր անմեղ լինելը։ Քարլան հաստատում է, որ մայրը երբեք չէր խաբի իրեն, որպեսզի թաքցնի անխուսափելի ճշմարտությունը։

Կառլայի հայրը՝ նկարիչ Էմիաս Քրեյլը, թունավորվել է կոնինով, որն ստացել էր իր ընկեր Մերեդիթ Բլեյքի կողմից, որը հետո գողացել են նրանից։ Քերլայնը՝ Քարլայի մայրը, խոստովանեց թույնի գողանալը, սակայն հայտարարեց, որ պատրաստվում էր ինքնասպան լինել։ Սակայն բաժակի մեջ, որից Էմիասը խմեց իր կնոջ կողմից բերված գարեջուրը, կոնին հայտնաբերվեց։ Ինչպես պարզվեց՝ Քերլայնը պատճառ ուներ ամուսնուն վերացնելու. նրա բնորդուհին՝ Էլզա Գրիրը, հայտարարեց, որ Էմիասը պատրաստվում էր բաժանվել կնոջից, որպեսզի նրա հետ ամուսնանա։ Դա բավականին տարօրինակ էր Էմիասի համար, որը բազմաթիվ ինտրիգներ ուներ, սակայն Քերլայնին թողնել նա չէր պատրաստվում։ Եվ որոշ զրույցներից և հետաքննումներից հետո Պուարոն գտավ այն մարդուն ով սպանել էր Էմիաս Քրեյլին և ապացուցեց, որ Քերլայն Քրեյլը անմեղ էր։

«Հետաքննում է Պուարոն»

Այս գիրքը 11 պատմությունների մասին է, որոնք հետաքննել է Պուարոն ՝

  1. «Արևմուտքի աստղ»-ի արկածը
  2. Ողբերգություն Մարսդոն Մանորում
  3. Չափազանց էժան բնակարան
  4. Որսատնակի առեղծվածը
  5. Միլիոն դոլարի կողոպուտ
  6. Եգիպտական դամբարանի առեղծվածը
  7. Գողություն Գրանդ Հոթելում
  8. Վարչապետի առևանգումը
  9. Պարոն Դեյվենհայմի անհետացումը
  10. Իտալացի ազնվականի գործը
  11. Առեղծվածային կտակ

Այս գրքում Պուարոյին օգնում է իր ընկերը՝ Կապիտան Հասթինգսը։ Ահա մի փոքր պատմությունների մասին։

«Արևմուտքի աստղ»-ի արկածը

Էրքյուլ Պուարոն ձեռնամուխ է լինում հայտնի կինոդերասանուհի Մերի Մարվելլի շանտաժի հետաքննությանը, որը կարող է հանգեցնել ադամանդի գողության։

Ողբերգությունը Մարսդոն Մանորում

Էրքյուլ Պուարոն Northern Union Insurance Company-ի խնդրանքով հետաքննում է պարոն Մալտրավեսի առեղծվածային մահվան դեպքը, որը նրա մահից կարճ ժամանակ առաջ ապահովագրել է իր կյանքը մեծ գումարով։

Չափազանց էժան բնակարան

Հասթինգսի պատմած էժան բնակարանի վարձակալության պատմությամբ հետաքրքրված Էրքյուլ Պուարոն կրկին հետաքննություն է սկսում, ինչը հանգեցնում է անսպասելի արդյունքի։

Որսատնակի առեղծվածը

Էրքյուլ Պուարոն Ռոջեր Հայվերինգի խնդրանքով հետաքննություն է սկսում նրա հորեղբոր՝ Հարրինգթոն Փեյսի սպանության վերաբերյալ… Բայց ամեն ինչ չէ, որ այնքան պարզ է, որքան թվում է առաջին հայացքից։ Արդարությունը միշտ հաղթում է։

Միլիոն դոլարի կողոպուտ

Պուարոն հետաքննություն է իրականացնում ավելի քան մեկ միլիոն արժողությամբ պարտատոմսերի խորհրդավոր կորստի վերաբերյալ։

Եգիպտական դամբարանի առեղծվածը

Եգիպտոսի փարավոնի դամբարանի պեղումների ժամանակ տեղի են ունենում մի շարք խորհրդավոր մահեր։ Պուարոն մահացածի այրու խնդրանքով սկսում է հետաքննություն։

Գողություն Գրանդ հոթելում

Եվ նույնիսկ արձակուրդում Էրքյուլ Պուարոն չի կարողանում հանգստանալ իր գործերից։ Հանգստանալով «Գրանդ հոթելում»՝ Պուարոն բացահայտում է թանկարժեք վզնոցի գողությունը։

Վարչապետի առևանգումը

Պուարոն քննում է մի շատ նուրբ հարց՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի անհետացումը։

Պարոն Դեյվենհայմի անհետացումը

Գրազ գալով Ջեփի հետ՝ Պուարոն հեշտությամբ բացահայտում է պարոն Դեյվենհայմի անհետացման դեպքը։

Իտալացի ազնվականի գործը

Պուարոյի հարևանին տարօրինակ զանգը խոսում է նոր հանցագործության մասին։ Պուարոն սկսում է հետաքննությունը։

Առեղծվածային կտակ

Պուարոն փորձում է վերծանել առեղծվածային կտակի իմաստը։

Leave a comment