Ձմեռային ճամբար․ երրորդ շաբաթ

Օր 11

Այսօր մենք ունեինք ֆուտբոլային մրցաշար 6-րդ դասարանցիների հետ։ Մենք հաղթեցինք 1-0 հաշվով։ Աշխատել ենք մեր խաղերի վրա։ Նաև գնացել էինք հրաձգության։ Սովորեցինք՝ ինչպես ճիշտ պահել զենքը։ Երբ վերադարձանք, սեղանի խաղեր բերեցինք և սկսեցինք խաղալ։ Այսքանը տասնմեկերորդ օրվա մասին։

Օր 12

Այսօր մենք գնացինք խեցեգործության՝ ընկեր Թագուհու մոտ։ Նաև այսօր տեղի ունեցավ 7-րդ և 8-րդ դասարանների ֆուտբոլային մրցաշարը։ 8-րդ դասարանցիները կրկին հաղթեցին։ Մենք այսօր ունեինք հանդիպում  բարբառագետ Մհեր Քումունցի հետ։ Նա մեզ պատմեց տարբեր շրջանների բարբառների մասին, թե ինչով են նրանք իրարից տարբերվում և որ բարբառներն են ոչնչացել։ Վերադարձանք դասարան և սկսեցինք խաղեր խաղալ։ Այսքանով կամփոփեմ տասներկուերորդ օրը։

Օր 13

Մենք այսօր կրկին ունեինք խոհանոցային գործունեություն։ Մենք գնացիք խանութ և գնեցինք անրաժեշտ պարագաները։ Այսօր մենք պատրաստել ենք բրաունի և մակարոն։ Արագ պատրաստեցինք և դուրս եկանք խաղալու։ Երբ ամեն ինչ պատրաստ էր սեղան գցեցինք և սկսեցինք ուտել։ Շատ համեղ էր ստացվել։ Այսքանը տաներեքերորդ օրվա մասին։

Օր 14

Այսօր մենք ունեինք պար։ Ընկեր Մերիի հետ վերհիշեցինք մեր անցած պարերը։ Նաև այսօր ունեինք հանդիպում քոլեջի սովորողների հետ։ Նրանք մեզ պատմեցին մարքենտինգի մասին, մի փոքր խաղ խաղացինք և քննարկեցինք մեզ հետաքրքող հարցերը։ Վերադաձանք դասարան և սկսեցինք աշխատել մեր խաղերի վրա։ Այսքանը տասնչորդերորդ օրվա մասին։

Օր 15


Այսօր ճամբարի վերջին օրն էր։ Մենք քննարկեցինք, թե ինչպես անցան ճամբարային օրերը և լուսաբանումներ գրեցինք։ Հետո ընկեր Գուրգենի հետ պենոպլաստից կենդանիներ պատրաստեցինք։ Երբ վերադարձանք, մի փոքր խաղեր խաղացինք և շարունակեցինք լուսաբանումները գրել։ Այսքանով կամփոփեմ ճամբարի վերջին օրը։

Գործնական քերականություն 9

1.Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,

Լեզուս չորացավ, ջուր եմ ուզում։
Նա դեռ ծովի ջուրը չտեսած`բոբիկացավ։
Նա նստած էր շատ հեռու, այդ պատճառով նրա ականաջին ձայնը չէր հասնում։

 բ) որպես դարձվածք:

Լեզուդ չորանար ՝ այդպիսի բան չասեիր։
Այնքան էր հրճվել հաջողությամբ, որ դեռ ջուրը չտեսած՝ բոբիկացել էր։  Ականջիս հասել է, որ ուզում ես երկրից հեռանալ։

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել - հասկացել են, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող – անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել – հասկացել են, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս- առաջանում է թունավոր նյութ: Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից - վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի - մտածելու օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր – Մարդիկ արդեն սովորել էին: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

3.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:

գոյական- թութակ, հովիվ, կացին
ածական- դանդաղ, արագ, դեղին, երկար
թվական-հարյուր իննսուներեք, երրորդ, հինգական
դերանուն-դու, բոլորը
բայ-մտերմանալ, ընկերանալ
մակբայ-
կապ-
շաղկապ-
ձայնարկություն-վա՜յ, ա՜խ, է՜
վերաբերական-

4.Հարցական դերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:

Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը (ինչպիսի՞ն) ծանոթ է:
Քաղաքում պտտվող լուրերը (ինչպիսի՞ն) սարսափելի էին:
Եվրասիա մայրցամաքը (ո՞րն) է:       ՛
Խորհրդավոր այցելուները (քանի՞սն) 15-ն են:
Այդ մրցույթի մասնակիցները (քանի՞սն) 14-ն են:
Մեր դպրոցը շրջանում (ո՞րերորդն) 62-րդն է:
Մեր արձակուրդը (ի՞նչ է անում) ավարտվում է:
Աշունը (ի՞նչ է արել) դեղնացրել է դաշտերը, այգիներն ու անտառները:

5.Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:

Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:

Շատ հանգիստ
Փոքր-ինչ դեղին
Համարյա հուզվել
Հազիվ հանգստանալ
Ներքուստ լաց լինել

Ձմեռային ճամբար․ երկրորդ շաբաթ

Օր 6

Այսօր մենք գնացել էինք Սևաբերդ։ Այնտեղ շատ ձյուն կար։ Մենք սահնակներով սահեցինք և ձնագնդի խաղացինք։ Հետո ես և իմ դասընկերները մի փոքր հեռու գնացինք, որտեղ ձյունն ավելի շատ էր և սկսեցինք խաղալ, իրար հրել ու գցել ձյան մեջ։ Մեկ ժամ զվարճանալուց հետո մենք վերադարձանք Երևան։ Ճանապարհին մենք թեյ խմեցին և քաղցրավենքիներ կերանք։ Այսքանը ճամբարի վեցերորդ օրվա մասին։

Օր 7

Այսօր մենք սկսեցինք աշխատել մեր խաղերի վրա։ Հետո ընկեր Արևիկը մեզ պատմեց բնագիտական ստուգատեսի և դիջիթեքի մասին։ Նաև այսօր ֆուտբոլի առաջնություն էր։ 6-րդ դասարանցիները խաղում էին 7-րդ դասարանցիների դեմ։ Մենք մի փոքր դիտեցինք և վերադարձանք դասարան։ Հետո գնացինք մարզականի, այս անգամ ես և ընկերներս գնացինք թենիսի։ Մեզ մոտ այսօր հյուր էր եկել Էմիլյա Զատիկյանը։ Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին։ Նա մեզ պատմեց, թե ինչ է արհեստական բանականությունը, ինչ մասնագիտություններ են անհետացման եզրին արհեստական բանականության պատճառով։ Այսքանը յոթերորդ օրվա մասին։

Օր 8

Ութերորդ օրը մենք դիտեցինք ֆուտբոլ՝ 6-րդ դասարանցիրների և 8-րդ դասարանցիների խաղը։ Հետո ընկեր Արևիկը մեզ օգնեց Դիջիթեքի հայտերը լրացնել։ Մենք սկսեցինք աշխատել մեր ստեղծած խաղերի վրա։ Նաև այսօր ունեինք երգ ընկեր Աչերի հետ։ Երբ վերադարձանք գրադարանից, խաղեր վերցրեցինք և սկսեցինք խաղալ։

Օր 9

Այսօր տեղի ունեցավ 7-րդ դասարանցիների և 8-րդ դասարանցիների ֆուտբոլային հանդիպումը։ Այս հանդիպմանը 8-րդ դասարանցիները 6։1 հաշվով հաղթեցին։ Նաև այսօր մենք ունեին քանդակագործություն Հյուսիսային դպրոցում՝ ընկեր Ալիսի հետ։ Այնտեղ մենք պատրաստեցինք դիջի գործիքներ։ Երբ վերադարձանք, սկսեցինք քննարկել, թե ինչ ենք անելու հաջորդ օրը։

Օր 10

Այսօր մենք ունեինք խոհանոցային գործունեյություն։ Մենք պատրաստեցինք չինական աղցան և ապուր, նաև ֆունչոզա։ Առավոտյան մենք մեկնեցինք խանութ՝ անհրաժեշտ ապրանքները գնելու։ Արագ կատարեցինք գնումները և վերադարձանք դպրոց։ Մի փոքր անց մենք սկսեցինք պատրաստել ուտեստները։ Տապակեցինք հավի կրծքամիսը և պղպեղը, ֆունչոզան դրեցինք եռման ջրի մեջ և սպասեցին մինչև պատրաստվի։ Իսկ Գայանեն համեմեց վարունգը չինական աղցանի համար և սկսեց պատրաստել ապուրը։ Մի փոքր անց ուտեսները պատրաստ էին։ Շատ համեղ էր ստացվել։

Երկրորդ ուսումնական շրջանի օրակարգ

Հունվարի 8

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-այցելություն Շողիկ Պողոսյանի լաբորատորիա

10։10-10։55- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

11։05-11։50- պար

11։55-12։35- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 9

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

10։10-10։55- Քրիստինե Սահակյանցի նախագիծ

11։00-11։50- մարզական

11։55-12։35- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 10

9։00-12։30-այցելություն սահադաշտ

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 11

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

10։10-10։55- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

11։00-11։50- Ռազմամարզական ճամբարի տեսական մաս․ Ավագ դպրոցի սովորողներ

11։55-12։35- Սուսաննա Չալիկյանի նախագիծ

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-պար

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 12

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- «Ձմեռ պապ» մրցույթի հայտերի քննարկում

10։10-10։55- «Ձմեռ պապ» մրցույթի հայտերի քննարկում

11։00-11։50- խեցեգործություն

11։55-12։35- մարզական

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-մայրենիի ֆլեշմոբ

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 15

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

10։10-10։55- աշխատանք «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

11։00-14։00-ճամփորդություն դեպի Սևաբերդ

Հունվարի 16

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-Բնագիտատեխնիկական ստուգատեսի հայտերի լրացում

10։10-10։55-մարզական

11։00-11։50- մասնակցություն Էմիլյա Զատիկյանի նախագծին

11։55-12։35- Դիջիտեքյան նյութերի ստեղծում

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35-11։55-12։35- Դիջիտեքյան նյութերի ստեղծում

Հունվարի 17

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-մասնակցություն ֆուտբոլային հանդիպմանը

10։10-10։55- Դիջիտեքյան նյութերի ստեղծում

11։00-11։50- «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

11։55-12։35- երգ

12։35-12։55-ընդմիջում

12։55-13։35- «Խաղեր․ նրանց դերը ուսումնական գործընթացում» նախագծով

Ձմեռային ճամբար․ առաջին շաբաթ

Օր 1

Այսօր մեր ձմեռային ճամբարի առաջին օրն էր։ Դպրոցում հանդիպեցի դասընկերներիս, ովքեր իմ նույն ջոկատից են և գնացինք դասարան։ Առաջին ժամին մենք գնացինք քոլեջ, որպեսզի այցելենք տիկին Շողիկի ջերմոց։ Ջերմոցում կային տարբեր տեսակի բույսեր և կենդանիներ։ Այնտեղ մենք խաղ խաղացինք, պետք էր գուշակել բույսի անունը, սիրեցինք կենդանիներին և վերադարձանք դպրոց։ Դպրոցում մենք սկսեցինք տեղեկություն հավաքել տարբեր կայքերից խաղեր մասին։ Ես գրել եմ բոուլինգի մասին։ Առաջին օրը կամփոփեմ այսպես։

Օր 2 

Երկրորդ օրը մենք ունեցանք վիկտորինա ընկեր Քրիստինեի հետ։ Վիկտորինան առողջ ապրելակերպի և սպորտի մասին էր։ Վիկտորինայինց հետո մենք սկցենինք խաղ ստեղծել։ Ոմանք օգտվեցին Quizzes ծրագրից, ոմանք պատրաստում էին տեսահոլավակի տեսքով, ես և ընկերներս նույնպես տեսահովակի տեսքով ենք պատրաստում խաղերը։ Մեր խաղը լինելու է բրենդերի մասին։ Նաև մեզ ընկեր Արևիկը ծանոթացրեց learningapps.org ծրագրին։ Այս ծրագրով նույնպես կարելի է խաղեր ստեղծել տարբեր ֆորմատներով։ Այս ամենից հետո մենք մի փոքր քննարկեցին մեր վաղվա օրը։ Այսքանը երկրորդ օրվա մասին։


Օր 3

Այսօր մենք գանցինք սահադաշտ։ Մենք առաջին ժամից ընկանք ճամփա և ուղևորվեցինք դեպի Գազպրոմի սահադաշտ։ Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Երբ վերադարձանք դպրոց, սկսեցինք տարբեր խաղեր խաղալ և անցած տարիներից տարբեր պատմություններ հիշեցինք։ Երրորդ օրվա մասին այսքանը։ 

Օր 4

Չորրորդ օրը մենք սկսեցին մշակել մեր խաղերը։ Իմ դասընկերուհու խաղը պատրաստ էր, և նա ներկայացրեց այն։ Խաղը ֆիլմերի մասին էր։ Հետո մեզ մոտ ավագ դպրոցից եկան աղջիկներ և պատմեցին ռազմագիտության մասին։ Նրանք ասացին, որ Արատեսում նրանք կրակել են սովորել, գիշերը հերթափոխով հսկել են տարածքը։ Այդ ամենից հետո մենք գնացինք պարի՝ ընկեր Մերիի մոտ։ Քանի որ մենք 2-րդ անգամ էինք այս շաբաթ պար պարապում, մենք խաղացինք թաշկինակ խաղը։ Այսքանով կամփոփեմ չորրորդ օրը։

Օր 5

Այսօր մենք քվեարկեցինք Ձմեռ պապիկ մրցույթի մասնակիցներին։ Մենք ծանոթացանք նրանց նախագծերին և ընտրեցինք լավագույն 5 հոգուն։ Երեկոյան ես իմացա, որ իմ երկու ընկերները հաղթել էին, ես շատ ուրախ եմ նրանց համար։ Քվեարկելուց հետո մենք գնացինք կավագործության և ես վերցրեցի իմ պատրաստած թզուկը։ Այս ամենից հետո մենք գնացինք ֆիզկուլտուրայի։ Ֆիզկուլտուրայից հետո սկսեցինք աշխատել մեր խաղերի վրա։ Այսքանը հինգերորդ օրվա մասին։

Բոուլինգ

Բոուլինգ (անգլ.՝ to bowl – գլորել), գնդակներով սպորտային խաղ, առաջացել է կեգլի խաղից։ Խաղի նպատակն է ձեռքով նետած հնարավորինս քիչ գնդակներով գցել կեգլիները, որոնք հատուկ ձևով շարված են առանց կողային հատվածների ուղու վերջում։

Աշխարհում կան բոուլինգի բազմաթիվ տեսակներ․ 5 կեգլիանոց բոուլինգ, որը տարբերվում է 10 կեգլիանոցից ոչ միայն կեգլիների քանակով, այլև յուրաքանչյուր ֆրեյմում թույլատրելի նետումների թվով, ինչպես նաև կեգլիների տարբեր խաղային արժեքներով, քենդլփին-բոուլինգ, որի կեգլիների տեսքը նման է մոմի, դաքփին-բոուլինգ, որը ևս տարբերվում է կեգլիների տեսքով․ դրանք նման են բադի, ավելի փոքր են և դիմացկուն, նաև թեթև, սկիթլզ և այլ տեսակներ։

Աշխարհում ամենատարածված տարբերակը 10 կեգլիանոց բոուլինգն է (անգլ.՝ Tenpin), որի դեպքում կեգլիները դասավորվում են եռանկյունաձև՝ 1895 թվականին խաղացողների առաջին պրոֆեսիոնալ միության՝ «Բոուլինգի ամերիկյան կոնգրեսի» կողմից ընդունված կանոնների համաձայն։

Խաղը շատ տարածված է ԱՄՆ-ում, այս երկիրն առաջատար է մեկ բնակչին բաժին ընկնող բոուլինգի ուղիների քանակով (1/2 250)։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Ազգերի համագործակցության և Սկանդինավիայի երկրները, Ճապոնիան։ Ընդհանուր առմամբ, ըստ 2007 թվականի տվյալների՝ աշխարհի 120 երկրում հաշվարկվել է բոուլինգի շուրջ 10 միլիոն մշտական խաղացող։ Խաղացողները միավորվում են ակումբներում, ակումբները՝ տարբեր ասոցիացիաներում, որոնք էլ իրենց հերթին կազմակերպում են ազգային և միջազգային մրցաշարեր։

Ամենախոշոր և հեղինակավոր ասոցիացիան Բոուլինգի համաշխարհային ֆեդերացիան է (անգլ.՝ World Bowling, WB), որն իր մեջ ներառում է 134 երկրի ֆեդերացիները։ Ֆեդերացիան ճանաչվել է որպես պաշտոնական կարգավորող և սահմանում է ամբողջ աշխարհում 10 և 9 կեգլիանոց բոուլինգի կանոններն ու չափանիշները։ Բոուլինգի համաշխարհային ֆեդերացիայի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։




Կիսամյակային հաշվետվություն

Այս ուսումնական շրջանում ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ նոր առարկաներից, սկսեցի ավելի լավ սովորել և բարձրացրեցի գնահատականերս, մասնակցում եմ Ձմեռ պապիկ մրցույթին։ Նաև այս ուսումնկան շրջանում ճամփորդել եմ դեպի Արատես, ահա պատումը ՝

Արատեսյան պատում

Այս ուսումնական շրջանում իմ ընտրությունը եղել է կինո-ֆոտո, ահա բաժնի հղումը ՝

Կինո Ֆոտո

Ընտածս մարզաձևը՝ մարմնամարզություն։

Այս տարի ես և ընկերներս մասնացելու ենք Ձմեռ պապ մրցույթին, ահա մեր նախագիծը ՝

«Բրենդներ»

Ես և ընկերներս ՝ Գայանե ԱվետիսյանըՄարիա Մարտիրոսյանը և Մարիա Թումանյանը, իրականացնում ենք նախագիծ բրենդների մասին։ Այդ միտքը մեզ տվել են մեր սիրելի երգիչները և երգչուհիները, քանի որ նրանցից ոմանք հանդիսանում են հայտնի բրենդների գլխավոր դեմքեր։ Մենք տեղեկություն ենք հավաքում բրենդի մասին, ձայնագրում և տեսահոլավակ պատրաստում։ Տեսահոլավակների նկարներում՝ հիմնականում մեր սիրելի երգիչներն ու երգչուհիներն են։

Դեկտեմբերի 15 տեղի ունեցավ միջին դպրոցի մեդիա ուրբաթը։ Ես և ընկերներս մասնակցում եինք ՝ երգում և պարում։ Նաև ներկա եմ եղել ավագ դպրոցի մեդիա ուրբաթին, շատ լավ եին պատրաստվել և լավ հանդես եկան։