Ձմեռային ճամբար․ երրորդ շաբաթ

Օր 11

Այսօր մենք ունեինք ֆուտբոլային մրցաշար 6-րդ դասարանցիների հետ։ Մենք հաղթեցինք 1-0 հաշվով։ Աշխատել ենք մեր խաղերի վրա։ Նաև գնացել էինք հրաձգության։ Սովորեցինք՝ ինչպես ճիշտ պահել զենքը։ Երբ վերադարձանք, սեղանի խաղեր բերեցինք և սկսեցինք խաղալ։ Այսքանը տասնմեկերորդ օրվա մասին։

Օր 12

Այսօր մենք գնացինք խեցեգործության՝ ընկեր Թագուհու մոտ։ Նաև այսօր տեղի ունեցավ 7-րդ և 8-րդ դասարանների ֆուտբոլային մրցաշարը։ 8-րդ դասարանցիները կրկին հաղթեցին։ Մենք այսօր ունեինք հանդիպում  բարբառագետ Մհեր Քումունցի հետ։ Նա մեզ պատմեց տարբեր շրջանների բարբառների մասին, թե ինչով են նրանք իրարից տարբերվում և որ բարբառներն են ոչնչացել։ Վերադարձանք դասարան և սկսեցինք խաղեր խաղալ։ Այսքանով կամփոփեմ տասներկուերորդ օրը։

Օր 13

Մենք այսօր կրկին ունեինք խոհանոցային գործունեություն։ Մենք գնացիք խանութ և գնեցինք անրաժեշտ պարագաները։ Այսօր մենք պատրաստել ենք բրաունի և մակարոն։ Արագ պատրաստեցինք և դուրս եկանք խաղալու։ Երբ ամեն ինչ պատրաստ էր սեղան գցեցինք և սկսեցինք ուտել։ Շատ համեղ էր ստացվել։ Այսքանը տաներեքերորդ օրվա մասին։

Օր 14

Այսօր մենք ունեինք պար։ Ընկեր Մերիի հետ վերհիշեցինք մեր անցած պարերը։ Նաև այսօր ունեինք հանդիպում քոլեջի սովորողների հետ։ Նրանք մեզ պատմեցին մարքենտինգի մասին, մի փոքր խաղ խաղացինք և քննարկեցինք մեզ հետաքրքող հարցերը։ Վերադաձանք դասարան և սկսեցինք աշխատել մեր խաղերի վրա։ Այսքանը տասնչորդերորդ օրվա մասին։

Օր 15


Այսօր ճամբարի վերջին օրն էր։ Մենք քննարկեցինք, թե ինչպես անցան ճամբարային օրերը և լուսաբանումներ գրեցինք։ Հետո ընկեր Գուրգենի հետ պենոպլաստից կենդանիներ պատրաստեցինք։ Երբ վերադարձանք, մի փոքր խաղեր խաղացինք և շարունակեցինք լուսաբանումները գրել։ Այսքանով կամփոփեմ ճամբարի վերջին օրը։

Leave a comment