Էներգիա: Մեխանիկական էներգիա: Կինետիկ էներգիա

1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):

2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:

1-ին փորձում գունդը դնում ենք սեղանին, այն  կպահպանի իր դադարի վիճակը, քանի որ նրա վրա ազդող ուժերը համակշռված են: Ուրեմն, այս դեպքում գունդն աշխատանք չի կատարում:

2-րդ փորձում գնդին հաղորդում ենք դեպի չորսուն ուղղված v արագություն (տե՛ս նկար): Հարվածելով չորսուին՝ գունդը տեղափոխում է այն և կատարում որոշակի աշխատանք:

3-րդ փորձում գունդը սեղանից բարձրացնում ենք վեր, և բաց թողնում: Գունդն իջնում է ներքև և 2-րդ գնդի նման տեղափոխում չորսուն:

Untitled33.png

3.Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:

Մհ-ում էներգիայի չափման միավորը ջոուլն է։/1Ջ/

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:

Ջերմային էներգիա, էլեկտրական էներգիա, միջուկային էներգիա, քիմիական էներգիա, ճառագայթային էներգիա.

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ:

Մարմնի շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ  էներգիա:

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:

2-րդ գունդը 1-ից տարբերվում է շարժման վիճակով: 1-ինը գտնվում է դադարի վիճակում, իսկ 2 -րդը՝ շաժվում է: Ուստի բնական է ենթադրել, որ նրա էներգիան պայմանավորված է շարժումով և կախված է նրա արագությունից:

7. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:

Eկ=mv2/2
Eկ=p2/2m

8. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:

Մարմնի կինետիկ էներգիան զրո է, երբ մարմինը դադարի վիճակում է։

9. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում,

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում,

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:

  Ep=mgh

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:

Մարմնի վրա գործում է հրող ուժ, որը հավասար է այդ մարմնի կողմից տեղահանված ծանրության ուժին ՝ Արքիմեդի օրենքին համաձայն, հետևաբար պատասխանը՝ ոչ:

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:

Ընկնելիս` գնդակի արագությունը մեծանում է, իսկ բարձրությունը ՝ նվազում: Հետևաբար, նրա կինետիկ էներգիան մեծանում է, և պոտենցիալը նվազում է:
Նաև դա նշանակում է, որ գնդակի պոտենցիալ էներգիան վերափոխվում է կինետիկ էներգիայի:

15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ: