Մոգերի ընծաները. Օ’Հենրի

I

Հարցերևառաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

մոգ-կախարդ
սակարկել-վաճառքի կամ այլ գործարքի ժամանակ զիջումների՝ գնի, վարձի ևն իրեն ձեռնտու պայմանների
նպարավաճառ-նպարեղեն վաճառող՝ ծախող
օթոց-բազմոց
շքամուտք-դարպաս
հավակնոտ- իր մասին մեծ համարում ունեցող

2. Բացատրի՛ր տրված մտքերը՝ նախ ընդգծված արտահայտությունները բացատրելով:

• Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:

Իմ կարծիքով այս տեղ ասվում է, որ աղջիկը ամոթից կարմրել էր ՝ այն իրավիջակի պատճառով, որում հայտնվել էր, բայց ցույց չէր տալիս դժգոհությունը։

• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:

• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:

Աղքատանալուց հետո, տան դռան տառերը մաշվել էին և երևվում էր մենակ «Ջիմ» բացականչությունը։

3. Գտի՛ր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.

• Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ  ապրելը,

Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում:

•Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:

 Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:

4. Հեղինակի խոսքում առաձնացրո՛ւ (դուրս գրիր) հատվածներ, որտեղ պատումը առավել անմիջական և անկեղծ է:

II

Հարցերևառաջադրանքներ

5. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

բերկրալի-ուրախալի
հերակալ-մազակալ
նսեմացնել-աղոտ դարձնել
բարապան-դռնապան

6. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:

Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

7. Առաջին մասից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.

Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր:

Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:

8.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:

9. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝

• Դելան  ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,

• անհանգստանում էր մազերը կտրելու մտքից: