Ազատություն

Ազատություն և գիտակցություն 

17-րդ դարի հոլանդացի իմաստասեր Բ․ Սպինոզան հետևյալ ուշագրավ միտքն է արտահայտել․ <<Ազատ կանվանեմ նրան, ով ղեկավարում է միայն գիտակցությամբ>>։ Կարդալով Սպինոզայի խոսքերը ՝ առաջին հայացքից գուցե մեզ զարմանալի թվա՝ ինր կապ ունի ազատությունը գիտակցության հետ։
Ասվածի իմաստը հասկանալու համար բերենք օրինակ։ Պատերացնենք, թե նույն ցանկությունը (ինչ ուզում եմ, անում եմ) երեխան է ունենում։ Ի՞նչ հետևանքներ կունենա այդ ցանկության կատարումը, եթե նա չգիտի, ասենք ՝ փոշեկուլ կամ համակարգիչ աշխատեցնելու ձևը։ Դրա հետևանքներով կարող է փչանալ սարքը, կամ, որ ավելի վատ է, սխալ միացման հետևանքով կարող է խափանվել բնակարանի հոսքագիծը։ Ուրեմն ՝ որևէ գործողություն կատարելիս, մանավանդ, եթե դա կատարում ենք մեր կամքով ՝ առանց որևէ հարկադրանքի, պետք է գիտակցենք, հասկանանք մեր արարքի նպատակը, պատկերացնենք դրա հնարավոր հետևանքնները։ Այսպիսով ՝ վերջում ասվածը, թե ազատությունն այն է, երբ կատարում եմ այն, ինչ ցանկանում եմ, գուցե պետք է վերաշարադրել այսպես․ ազատությունն այն է, երբ կարողանում եմ կատարել այն, ինչ ցանկանում եմ գիտակցելով դրա հետևանքները։

Ազատություն և պատասխանատվություն

Պատկերացրե՛ք, թե ինչ կկատարվի, եթե հանկարծ մի օր բոլորը որոշեն, որ իրանք<<ազատ>> մարդիկ են և պարտավոր չեն կատարել այն, ինչ սովորաբար անում են։ Այսինքն՝ հացթուխները հրաժարվեն հաց թխելուց, քաղաքային կամ միջքաղաքային փոխադրամիջոցների վարորդները ՝ մեքենա վարելուց, էլեյտրաէներգիա, ջուր և գազ մատակարարող ձեռնարկություններում աշխատողները ՝ իրենք պարտականությունները կատարելուց և այսպես շարունակ։

Ազատությունը սահմանափակ է

1․ Մեկ ուրիշի ազատությամբ․
Օրինակ ՝<<Քո ձեռքերի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ քիթը>>։

2․ Սեփական անձի պահանջմունքներով․
Օրինակ՝ <<Դու կարող ես ընտրել ուտելիքը, սակայն չես կարող ընդհանրապես հրաժարվել դրանից>>։

3․ Օրենքներով, կանոներով և այլ պարտադիր նորմերով․
Օրինակ՝<<Չի կարելի մի քամի խնձոր պոկելու համար տրորել ուրիշի այգին>>։

4․ Բարոյական կանոննրով․
Օրինակ՝ <<Ընդունված չէ թանգարան գնալ լողազգեստով>>։