Ռուսաստանի բնակչությունը

  1. Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը։

    Մեծ քանակությամբ ռուսներ Ռուսաստան են վերադառնում հետխորհրդային անկախացած երկրներից՝ հատկապես Ղազախստանից, Ուզբեկիստանից, Ուկրաինայից։ Ռուսաստան են գալիս ԱՊՀ երկրների այլ ազգերի ներկայացուցիչներ ևս՝ ուզբեկներ, տաջիկներ, ադրբեջանցիներ, հայեր։ Մեծ թիվ են կազմում այլ երկրներից ներգաղթող այլազգիները (Չինաստանից, Եթովպիայից, Սոմալիից և Իրաքից)։
  2. Ինչպե՞ս են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները։

    Խորհրդային տարիներին արդյունաբերության առաջանցիկ զարգացմանը և երկրի ինդուստրացմանը զուգընթաց կառուցվել են բազմաթիվ նոր քաղաքներ, կտրուկ աճել է հին քաղաքների բնակչության թիվը։ Ներկայումս քաղաքներում բնակվում է Ռուսաստանի բնակչության ավելի քան 73% ը, իսկ խոշոր ՝ 1մլն-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքների թիվը հասել է 12-ի։ Մի քանի քաղաքների շուրջը ձևավորվել են քաղաքային ագլոմերացիաներ։
  3. Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխվածությունը։

    Ռուսաստանի բնակչության կարևոր առանձնահատկությունը նրա խիստ անհավասարաչափ տեղաբաշխումն է։ Բնակչության ավելի քան 80%ը բնակվում է երկրի ավելի փոքր ՝ եվրոպական, և միայն 20%ը ՝ ասիական մասում։ Միջին խտությունը մոտ 9 մարդ/կմ2 է։ Մինչդեռ ասիական ՝ Ուրալյան լեռաշղթայից արևելք ընկած վիթխարի տարածքներում 1 կմ2 միջինը ընկնում է 1 մարդ, Սիբիրի կենտրոնական շրջանում ՝ մի քանի հարյուր կմ2 -ին ՝ 1 մարդ։ Միևնույն ժամանակ Մոսկավյի ագլոմերացիայում այդ ցուցանիշը գերազանցում է 330 մարդ/կմ2 ։
  4. Ներկայացնել Ռուսաստանի բնակչության ազգային փոքրամասնությունները։

ՌԴ-ն ընդհանուր բնութագիրը և բնական պայմանները

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։

    Ռուսաստանի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի զարգացման մեջ մեծ դեր ունեն: Ռուսաստանը իր բնական պայմաններով ու ռեսուրսներով աշխարհում առաջին տեղում է: Նախ ռուսաստանում շատ են արտահանվում օգտակար հանածոների պաշարները, որը ոչ միայն հենց Ռուսաստանին են օգուտ այլ նաև այլ շատ երկրների: Ռուսաստանը շատ հարուստ է երկաթի, ոսկու, գունավոր մետաղների, բնական ալմաստների, ածխի և նավթի պաշարներով: Բացի դրանցից հարուստ է նաև կենդանական աշխարհը, որը նույնպես ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները: